Միջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհը
1 րոպեի ընթերցում

Մ-4, Երևան-Սևան ճանապարհին միջին նորոգման ծրագրի շրջանակում ասֆալտբետոնե ծածկը տեղադրելուց հետո կատարվում են գծանշման աշխատանքներ։
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից, գծանշումն իրականացվում է թերմոպլաստ նյութով։ Գիշերային ժամերին գծանշումն ավելի տեսանելի լինելու նպատակով ներկանյութին ավելացվում են նաև լուսանդրադարձիչ գնդիկներ։
Տեսանյութը հետևյալ հղմամբ՝ https://www.facebook.com/reel/1707304463710840