Իրավունք

Քրեական ոստիկանները 318 գրամ մեթամֆետամին են առգրավել․ 2 անձ կալանավորվել է

1 րոպեի ընթերցում

Քրեական ոստիկանները 318 գրամ մեթամֆետամին են առգրավել․ 2 անձ կալանավորվել է

Քրեական ոստիկանության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ մայրաքաղաքի 39 և 36 ամյա բնակիչները ապօրինի ձեռք բերում և իրացնում են տարբեր տեսակի թմրամիջոցներ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՆԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ օպերատիվ տեղեկությունն իրացվել է մայրաքաղաքի պարեկների հետ համագործակցությամբ։

«Օգոստոսի 2-ին ժամը 15-00-ին, երբ երկու տղամարդիկ այցելել էին Խաղաղ Դոնի փողոցի մի բնակչի տուն, քրեական ոստիկանները ձերբակալեցին և նրանց և 33-ամյա տանտիրոջը։ Ձերբակալման պահին 36-ամյա տղամարդը ձեռքին եղած փաթեթը նետեց տան տանիքին։

Տարածքը վերցվեց հսկողության, իսկ երեք ձերբակալվածները տեղափոխվեցին Համայնքային ոստիկանության Նուբարաշենի բաժին»,- ասված է հաղորդագրության մեջ։ 

Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ Խաղաղ Դոնի փողոցի հիշյալ տան կտուրին հայտնաբերվել է փաթեթը, որում կար 318 գրամ մեթամֆետամինի նմանվող զանգված։

39 և 36-ամյա տղամարդիկ կալանավորվել են։

Նախաքննությունը շարունակվում է։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում