Հայաստան

ՀՌՀ-ն «Կենտրոն» հեռուստաընկերությանը տուգանել է 100 հազար դրամով

4 րոպեի ընթերցում

ՀՌՀ-ն «Կենտրոն» հեռուստաընկերությանը տուգանել է 100 հազար դրամով

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը օգոստոսի 6-ին գումարել է հերթական նիստը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը։

Հաստատելով նիստի օրակարգը՝ ՀՌՀ-ն քննարկել է հետևյալ հարցերը՝

1.     Լսողական ծրագրի հաճախականության օգտագործման լիցենզավորման մարզային՝ ՀՀ Տավուշի մարզի տարածքում սփռման մրցույթի մասնակցի` «ԷՖ-ԷՄ» ՍՊԸ հայտի վարկանիշային քվեարկությունը (2026թ․ հուլիսի 8-ի վերսկսված նիստ)։                                    

2.    «ՄՈՒԼՏԻ ՄԵԴԻԱ-ԿԵՆՏՐՈՆ ԹԻՎԻ» ՓԲԸ նկատմամբ վարչական ակտի ընդունում (սեփական նախաձեռնությամբ հարուցված թիվ 22 վարչական վարույթի եզրափակիչ փուլ): 

3.    Լսողական ծրագրի հաճախականության օգտագործման լիցենզավորման մարզային՝ ՀՀ Արարատի մարզի տարածքում սփռման մրցույթի մասնակիցների հայտերի հրապարակում՝ «ՀՈՈՒՓ ՄԵԴԻԱ» ՍՊԸ և «ԷՖ-ԷՄ» ՍՊԸ։

Առաջին հարցով Հանձնաժողովը ամփոփել է լսողական ծրագրի հաճախականության օգտագործման լիցենզավորման մարզային՝ ՀՀ Տավուշի մարզի տարածքում սփռման մրցույթի արդյունքները։ Հանձնաժողովի անդամները փակ վարկանշային քվեարկությամբ գնահատել են մրցույթի միակ մասնակից «ԷՖ-ԷՄ» ՍՊԸ-ին։ Մրցույթի արդյունքներով մասնակցին հաջողվել է հաղթահարել անցողիկ շեմը՝ ստանալով 81 միավոր (անցողիկը՝ 40-ն է)։

Հանձնաժողովը հուլիսի 8-10-ն իրականացրել է «ՄՈՒԼՏԻ ՄԵԴԻԱ-ԿԵՆՏՐՈՆ ԹԻՎԻ» ՓԲԸ «ԿԵՆՏՐՈՆ» տեսալսողական ծրագրի հուլիսի 6-8-ն ընկած ժամանակահատվածի տեսագրությունների մշտադիտարկում, որի արդյունքում արձանագրվել է, որ լրատվական նույն թեմայի վերաբերյալ լուսաբանումը գերազանցել է հաղորդման եթերաժամի 25 տոկոսը։ Հեռարձակողի լրատվական հաղորդումներում լուսաբանման առանցքում եղել են Գագիկ Ծառուկյանը, նրա նկատմամբ նախաձեռնված քրեական վարույթը և այդ վարույթի շրջանակում իրականացված փոխկապակցված վարութային գործողությունները։ ՀՌՀ-ն որոշել է Ընկերության նկատմամբ կիրառել «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 57-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված վարչական տույժը՝ տուգանելով 100․000 ՀՀ դրամով։

Վերջին հարցը վերաբերում էր ՀՀ Արարատի մարզի տարածքում սփռման մրցույթի մասնակիցներ «ԷՖ-ԷՄ» և «ՀՈՈՒՓ ՄԵԴԻԱ» ՍՊ ընկերությունների հայտերի հրապարակմանը: «ՀՈՈՒՓ ՄԵԴԻԱ» ՍՊ ընկերության ներկայացուցիչը 30 րոպեում Հանձնաժողովին ներկայացրել է իր ծրագիրը, որից հետո Հանձնաժողովի անդամները հարցեր են ուղղել մրցույթի մասնակցի ներկայացուցչին։

Ինչ վերաբերում է «ԷՖ-ԷՄ» ՍՊ ընկերության հայտին, ապա Հանձնաժողովի կողմից այն քննության չիչ առնվել, քանի որ Ընկերության ներկայացուցիչը նիստի ընթացքում չի չներկայացրել իր հայտի բովանդակությունը՝ նշելով, որ «ԷՖ-ԷՄ» ՍՊԸ-ն որոշել է չմասնակցել տվյալ մրցույթին։ ՀՌՀ-ն մրցույթի միակ մասնակցի հայտը կքննարկի և որոշում կկայացնի 60 օրվա ընթացքում։

Սույն որոշումները ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում կարող են բողոքարկվել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովին կամ ՀՀ վարչական դատարան։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում