Աշխարհ

Գիտնականներն առաջարկել են կրկնակի կրճատել Երկիր մոլորակի բնակչությունը

1 րոպեի ընթերցում

Գիտնականներն առաջարկել են կրկնակի կրճատել Երկիր մոլորակի բնակչությունը

Գիտնականներն առաջարկել են մինչև 2200 թվականը կրկնակի կրճատել աշխարհի բնակչությունը մոլորակի բնական պաշարները և կենսաբազմազանությունը պահպանելու, ինչպես նաև ածխաթթու գազի արտանետումները նվազեցնելու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հետազոտողները գրել են Sustainable Development գիտական ​​ամսագրում հրապարակված հոդվածում:

«Մենք հայտնաբերել ենք, թե սկսած 1970 թվականից որքանով համաշխարհային բնակչության թվաքանակը (և դրա ազդեցությունը բնակչության մեկ շնչի վրա) առնչություն ունի կենսաբազմազանության, ռեսուրսների սպառման և շրջակա միջավայրի աղտոտման ութ ցուցանիշների հետ: Չնայած այն բանին, որ նման միտումները չեն սկսվել 1970 թվականին, սակայն դրանք այդ ժամանակվանից ի վեր զգալիորեն աճել են», - նշված է հոդվածում։

Հետազոտողները եզրակացրել են, որ ցուցանիշները բարելավելու համար մոլորակի բնակչության թիվը մինչև 2200 թվականը պետք է կրճատվի՝ հասնելով մինչև 4 միլիարդի կամ ավելի պակաս:

Գիտնականների կարծիքով, մինչև այս մակարդակ բնակչության կրճատումը կնվազեցնի ճնշումը վայրի էկոհամակարգերի վրա և կմեղմացնի կլիմայի փոփոխության հետևանքները:

Այժմ մոլորակի բնակչությունը կազմում է 8,3 մլրդ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում