Քրեական ենթամշակույթի դեմ պայքարը պետք է լինի հետևողական և անզիջում. Արփինե Սարգսյան

6 րոպեի ընթերցում

Ներքին նախարար Արփինե Սարգսյանն ամփոփել է Ոստիկանության Սյունիքի մարզի ստորաբաժանումների 2026 թվականի առաջին կիսամյակի աշխատանքը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ներքին գործերի նախարարությունը։

Ներկա էին նախարարության և Ոստիկանության ղեկավար կազմի ներկայացուցիչներ։

Քրեական ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետը ներկայացրել է հաշվետու ժամանակահատվածում կատարված աշխատանքը։

2026 թվականի առաջին վեց ամսում Քրեական ոստիկանությանը վերաբերելի հանցագործության 171 դեպք է արձանագրվել՝ 6 տոկոսով պակաս նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։

Մարդու դեմ ուղղված հանցագործությունները նվազել են 33, սեփականության դեմ ուղղվածները՝ 20,7, իսկ տնտեսական գործունեության դեմ ուղղվածները՝ 85,7 տոկոսով։ Նվազել են նաև բնակարանային գողության դեպքերը, աճել՝ պետական իշխանության, ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված, ծանր և առանձնապես ծանր հանցագործությունները։ Հաշվետու ժամանակահատվածում Սյունիքի մարզում հրազենի գործադրմամբ հանցագործության դեպք չի արձանագրվել։ Ընդհանուր պատկերում մարզում աճել են հասարակական անվտանգության, հասարակական կարգի և բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունները, ինչը հիմնականում պայմանավորված է Պարեկային ծառայողների կողմից առանց վարորդական իրավունքի տրանսպորտային միջոց վարելու դեպքերի հայտնաբերմամբ։

Համայնքային ոստիկանության Կապանի բաժնի սպասարկման տարածքում գրանցված հանցագործության 234 դեպքից բացահայտվել է 203-ը։ Բացահայտման ցուցանիշը կազմել է 86,8 տոկոս։ Սեփականության դեմ ուղղված հանցագործություններն աճել են 40, իսկ պետական իշխանության, ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղվածները՝ 42,9 տոկոսով։ Աճել են նաև ընտանեկան բռնության, նվազել՝ անչափահասների նկատմամբ կատարված դեպքերը։

Համայնքային ոստիկանության Գորիսի բաժնում արձանագրվել է հանցագործության 130 դեպք՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 29,3 տոկոսով պակաս։ Դեպքերի նվազմանը զուգահեռ նվազել է նաև բացահայտման ցուցանիշը՝ կազմելով 73,8 տոկոս։ Սեփականության դեմ ուղղված հանցագործությունները նվազել են 58,6, մարդու դեմ ուղղվածները՝ 17,4 տոկոսով։ Նվազել են նաև ընտանեկան բռնության դեպքերը։ Աճել են անչափահասների կողմից կատարված հանցագործությունները։

Համայնքային ոստիկանության Սիսիանի բաժնում գրանցվել է հանցագործության 86 դեպք, բացահայտվել՝ 66-ը։ Աճը կազմել է 30,3 տոկոս։ Աճել են հասարակական անվտանգության, հասարակական կարգի և բնակչության առողջության դեմ ուղղված, նվազել՝ սեփականության դեմ ուղղված հանցագործությունները։

Համայնքային ոստիկանության Մեղրիի բաժնի սպասարկման տարածքում գրանցվել է հանցագործության 57 դեպք, բացահայտվել՝ 48-ը։ Բացահայտման ցուցանիշը կազմել է 84,2 տոկոս: Աճել են սեփականության դեմ ուղղված հանցագործությունները։ Հաշվետու ժամանակահատվածում անչափահասների կողմից կատարված հանցագործություն չի արձանագրվել։ Պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի ծառայողները 72 հանցագործության դեպք են բացահայտել։ Տարբեր վարչական իրավախախտումներով կազմվել է 23 531 արձանագրություն, այդ թվում՝ չամրակապված վարելու 6378, արագության գերազանցման 2250 դեպք։ Ոստիկանության գվարդիայի Կապանի և Գորիսի պետական պահպանության բաժնի պետերը ներկայացրել են կատարած աշխատանքը, ընդգծել, որ օբյեկտների պահպանության ու հասարակական կարգի ապահովմանը զուգահեռ նաև բացահայտել են մի շարք հանցագործություններ։

Շնորհակալություն հայտնելով աշխատանքի համար՝ ՆԳ նախարարն ընդգծել է, որ առաջնահերթ ուշադրություն պետք է դարձնել ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների կանխարգելմանն ու բացահայտմանը՝ յուրաքանչյուր դեպքով ապահովելով հետևողական և թիրախային աշխատանք։

Արփինե Սարգսյանը հանձնարարել է անզիջում պայքար մղել քրեական ենթամշակույթի դեմ, գործուն միջոցներ ձեռնարկել հատկապես այդ ենթամշակույթը կրող հետախուզվողների հայտնաբերման ուղղությամբ։

Հանձնարարվել է շարունակել անօրինական զենք-զինամթերքի հայտնաբերման աշխատանքը, ակտիվացնել՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության, ապօրինի ծառահատումների դեմ պայքարը։

Ընտանեկան բռնության դեպքերի մասով ՆԳ նախարարը համայնքային ոստիկաններին հանձնարարել է յուրաքանչյուր ահազանգի նկատմամբ լինել հետևողական, ապահովել պատշաճ վերահսկողություն և բռնության նոր դրսևորումները կանխելու նպատակով սերտորեն համագործակցել գործընկեր կառույցների հետ։

Արփինե Սարգսյանը հանձնարարել է վերլուծել հատկապես ցածր արդյունավետություն արձանագրած ստորաբաժանումների աշխատանքը, վեր հանել առկա խնդիրներն ու ձեռնարկել կոնկրետ միջոցներ։ Նախարարը կարևորել է նաև ծառայողների մասնագիտական կարողությունների զարգացումը։

Ոստիկանության հենասյունային բոլոր ծառայություններին հանձնարարվել է շարունակել ակտիվ աշխատանքը բակային տարածքներում, գյուղական բնակավայրերում և զբոսաշրջային կենտրոններում։

Նախարար Սարգսյանը խստորեն հանձնարարել է վերլուծել ճանապարհատրանսպորտային պատահարների աճի պատճառներն ու ըստ այդմ ձեռնարկել կանխարգելիչ միջոցառումներ։

Հանձնարարվել է ակտիվացնել հանցագործությունների կանխարգելման և բացահայտման գործում Ոստիկանության գվարդիայի համագործակցությունը մյուս ստորաբաժանումների հետ։

ՆԳ նախարարը շեշտել է, որ քաղաքացիների հետ շփումներում ծառայողները պետք է լինեն բարեհամբույր, իսկ օրինախախտումների նկատմամբ՝ խիստ և անզիջում։

Հայերեն

Բրազիլը կրճատում է իր դիվանագիտական ​​ներկայությունն Արգենտինայում՝ Լուլա դա Սիլվայի հասցեին Միլեյի վիրավորանքների պատճառով

Հայաստանի ու Հնդկաստանի միջև տեղի է ունեցել պաշտպանության համագործակցության հարցերի շուրջ քննարկում

Երևանում կայացել է Անիի պատմական կամրջի վերականգնման հարցերով Հայաստան-Թուրքիա աշխատանքային խմբի երկրորդ հանդիպումը

Ամփոփվել են 2026թ. բուհական ընդունելության արդյունքները. ՀՀ բուհերում այս տարի կսովորի 10958 առաջին կուրսեցի

Արարատի մարզի Մասիս համայնքի Գեղանիստ բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ

Ֆրանսիայում ավելի քան 400 մարդ է ձերբակալվել անտառային հրդեհների առաջացմանը մասնակցելու կասկածանքով

ՀՀ ՄԻՊ-ի հանձնարարությամբ իրականացվել է մշտադիտարկման չհայտարարված այց Երևանի թիվ 135 մսուր-մանկապարտեզ ՀՈԱԿ

Արգենտինայի Պատգամավորների պալատում կազմավորվել է Հայաստանի հետ բարեկամության խումբ

Իրանը և Օմանը շուտով համաձայնության կգան Հորմուզի նեղուցով տարանցման նոր երթուղու վերաբերյալ․ Press TV

Հայաստանի Հանրապետության տիրապետմանը կվերադարձվի «Դիլիջան» ազգային պարկի տարածքում գտնվող՝ 1.75 հա մակերեսով հողատարածք