«ՀայՓոստի» տնօրենն անդրադարձել է իր վերաբերյալ խոսակցություններին

3 րոպեի ընթերցում

Ազգային ժողովի փոխնախագահ Հայկ Կոնջորյանի կինը՝ Շուշան Ալեքսանյանն, անդրադարձել է «ՀայՓոստի» տնօրենի պաշտոնում ամսական 3,6 մլն դրամ աշխատավարձ ստանալու շուրջ վերջին օրերին շրջանառվող խոսակցություններին ու քննարկումներին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Շուշան Ալեքսանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում, մասնավորապես, ներկայացրել է իր պաշտոնավարման ընթացքում «Հայփոստ» ՓԲԸ-ի գործունեությանը վերաբերող պարզաբանումներ՝ հույս հայտնելով, որ ներկայացված փաստերը կնպաստեն թեմայի շուրջ ձևավորված թյուրընկալումների վերացմանը։

Նա տեղեկացրել է, որ իր ղեկավարության ընթացքում «Հայփոստը» պետական բյուջե է վճարել 1 միլիարդ ՀՀ դրամ դիվիդենտ։

«2025 թվականի արդյունքներով` ընկերությունը վնաս չի կրել. եկամուտների և ծախսերի հարաբերակցությունը (ընկերության EBITDA-ն) եղել է դրական։ Շուրջ 500 միլիոն դրամի բացասական ցուցանիշը պայմանավորված է ամորտիզացիոն մասհանումներով, ինչը բնականոն երևույթ է խոշոր անշարժ գույք և ավտոպարկ ունեցող կազմակերպությունների համար։ Կարևոր է ընդգծել նաև, որ ամորտիզացիան դրամական արտահոսք չէ, հետևաբար ընկերությունը, առավել ևս պետությունը փաստացի ֆինանսական կորուստներ չեն կրել (հիմք`արտաքին աուդիտի հրապարակված հաշվետվություն)։

Համաձայն հրապարակված ֆինանսական հաշվետվությունների՝ իմ ղեկավարության ընթացքում` 2025 թվականին ընկերության ֆինանսական արդյունքը 2024 թվականի համեմատ բարելավվել է շուրջ 900 միլիոն դրամով (հիմք`արտաքին աուդիտի հրապարակված հաշվետվություն)»,-գրել է Շուշան Ալեքսանյանը:

Նա նաև հավելել է, որ ինքը վերջին 10 տարիների «Հայփոստի» ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն է։

«Նախորդ տարիներին նույնիսկ առանձին ստորաբաժանումների ղեկավարներ ստացել են ավելի բարձր վարձատրություն, քան ես այսօր՝ որպես գլխավոր գործադիր տնօրեն, այդ թվում՝ պետական կառավարման տարիներին։ Թեև բազմիցս նշել եմ, որ որևէ մեղսավոր բան չկա բարձր աշխատավարձ ստանալու մեջ:

2024 թվականին ինձ վճարված շուրջ 5 միլիոն դրամը, որն իմ հայտարարագրում ներկայացվել է որպես «այլ եկամուտ», օրենքով սահմանված մայրության նպաստ է։

Հարկ եմ համարում հիշեցնել, որ ստանձնել եմ Հայփոստի գլխավոր գործադիր տնօրենի պարտականությունները 2024 թվականի նոյեմբերի 22-ին։ Հետևաբար, 2024 թվականի տարեկան ֆինանսական ցուցանիշների կամ նախորդող գործընթացների (սակագների վերանայում և այլն) պատասխանատվություն կրել օբյեկտիվորեն հնարավոր չէ»,-գրել է նա։

Ալեքսանյանը կոչ է արել զերծ մնալ փաստերի կամայական մեկնաբանություններից և հարցերը դիտարկել բացառապես մասնագիտական տիրույթում։

Վերջին օրերին Շուշան Ալեքսանյանի՝ «ՀայՓոստի» տնօրենի պաշտոնում ամսական 3,6 մլն դրամ աշխատավարձ ստանալու շուրջ խոսակցություններ են ընթանում ինչպես մամուլում, այնպես էլ դրա վերաբերյալ քննարկումներ են ծավալվում Ազգային ժողովում՝ մասնավորապես ընդդիմադիր ուժերի պատգամավորների կողմից։

 

Հայերեն English Русский

Անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ մենք միասին ունենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ

Սեպտեմբերի 22-ի միջոցառումների անոնս

Գլենդելում տեղի է ունեցել Լիլիթ Մելիքյանի «Կինը» ցուցահանդեսը

Մեր առաքելությունն է մեր ամենօրյա աշխատանքով նպաստել իրավական և արդար հասարակության կայացմանը․ Հայաստանի գլխավոր հարկադիր կատարող

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները համաձայնության չեն եկել կազմակերպության հաջորդ գլխավոր քարտուղարի թեկնածուի հարցում

Հայաստանն ընտրվել է Հունաստանում անցկացված «Խաղաղություն, մշակույթ և համամարդկային արժեքներ» խորագրով միջոցառման պատվավոր երկիր