Հայաստան

Հայ վաճառողները պատրաստել են դպրոցական տեսականին․ գնումներ՝ մինչև 3 օր առաքմամբ

5 րոպեի ընթերցում

Հայ վաճառողները պատրաստել են դպրոցական տեսականին․ գնումներ՝ մինչև 3 օր առաքմամբ

Նոր ուսումնական տարվա նախաշեմին Wildberries-ում հայ վաճառողները զգալիորեն ընդլայնել են դպրոցականների համար նախատեսված ապրանքների տեսականին։

Այսօր հարթակում ներկայացված են դպրոցին պատրաստվելու համար նախատեսված հազարավոր ապրանքներ, իսկ Հայաստանի ամբողջ տարածքում գնորդները կարող են ստանալ իրենց պատվերները միջինը երեք օրվա ընթացքում։

Դպրոցին պատրաստվելն այսօր ներառում է շատ ավելին, քան միայն տետրերի և դպրոցական պայուսակի գնումը։ Ծնողները կարող են ընտրել տարբեր տարիքի երեխաների համար նախատեսված դպրոցական համազգեստ, հագուստ և կոշիկ, ձեռք բերել դպրոցական պայուսակներ, գրենական պիտույքներ, ստեղծագործության և գծագրության պարագաներ, ինչպես նաև ժամանակակից սարքավորումներ, որոնք օգնում են ուսումնական գործընթացում։

Առանձին ուշադրություն գնորդները դարձնում են այն ապրանքներին, որոնք երեխայի դպրոցական առօրյան դարձնում են ավելի հարմարավետ և անվտանգ։ Պահանջված կատեգորիաների շարքում են տեղորոշման գործառույթով մանկական խելացի ժամացույցները, լուսարձակող տարրերը, գրենական պիտույքներ, լանչ-բոքսերը, թերմոսները և ամենօրյա օգտագործման այլ պարագաներ։

Wildberries-ի անալիտիկ տվյալները ցույց են տալիս, որ դպրոցական տեսականու նկատմամբ գնորդների հետաքրքրությունը զգալիորեն աճում է ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ։ 2025 թվականի տվյալները փաստում են, որ այս ժամանակահատվածում ուսումնական տարվան պատրաստվելու հետ կապված ապրանքների մեծ մասի վաճառքները նկատելիորեն աճում են նախորդ ժամանակահատվածի համեմատ։

Պահանջարկի ամենամեծ աճը գրանցվել է դպրոցական հագուստի կատեգորիայում։ Աղջիկների հագուստի վաճառքներն աճել են 335%-ով, տղաների հագուստինը՝ 223%-ով, իսկ փողկապների և թիթեռնիկների վաճառքները՝ 176%-ով։ Դպրոցական ուսապարկերի վաճառքներն ավելացել են 198%-ով, գրենական պիտույքները՝ 165%-ով, դպրոցական պարագաներինը՝ 142%-ով, կոշիկի պարկերինը՝ 117%-ով, իսկ գրչատուփերինը՝ 67%-ով։

Կայուն աճ են ցուցադրել նաև ուսումնական գործընթացի և երեխաների զարգացման հետ կապված ապրանքները։ Հաշվելու համար նախատեսված պարագաների վաճառքներն աճել են 57%-ով, գծագրության պարագաներինը՝ 51%-ով, իսկ ստեղծագործական ապրանքներինը՝ 27%-ով։

Գնորդները նաև ավելի հաճախ են ուշադրություն դարձնում երեխաների անվտանգության համար նախատեսված ապրանքներին։ Մանկական խելացի ժամացույցների վաճառքներն աճել են 123%-ով, իսկ լուսարձակող տարրերինը՝ 47%-ով, ինչը վկայում է ծնողների աճող հետաքրքրության մասին երեխայի վերահսկման և պաշտպանության ժամանակակից լուծումների նկատմամբ։

Դպրոցին պատրաստվելն ավելի հարմարավետ դարձնելու համար գնորդները կարող են նախապես ուշադրություն դարձնել ապրանքների առաքման ժամկետներին։ Wildberries-ում անհրաժեշտ ապրանքներ որոնելիս հնարավոր է օգտագործել ֆիլտրեր և ընտրել ստացման հարմար ժամկետով ապրանքներ։

Այն գնորդների համար, ովքեր նախատեսում են գնումները կատարել որոշակի ժամկետի համար, հարմար տարբերակներից մեկն է «Տեղական պահեստից ապրանքներ» կատեգորիայից ապրանքների ընտրությունը։ Այդ ապրանքներն արդեն գտնվում են Wildberries-ի տեղական ենթակառուցվածքում, ինչը թույլ է տալիս կրճատել առաքման ժամկետները։ Բացի այդ, կոնկրետ ապրանք ընտրելիս կարելի է կիրառել առաքման ժամանակի ֆիլտրը և ընտրել պատվերի ստացման առավել հարմար տարբերակը։

«Դպրոցին պատրաստվելը յուրաքանչյուր ընտանիքի համար կարևոր շրջան է, այդ պատճառով գնորդները հատկապես մեծ ուշադրություն են դարձնում սպասարկման որակին, տեսականուն և պատվերների ստացման ժամկետներին։ Մենք տեսնում ենք, որ հայ սպառողները վստահում են Wildberries-ին նման կարևոր խնդիրների լուծումը և ավելի հաճախ են ընտրում առցանց գնումները՝ երեխաներին նոր ուսումնական տարվան պատրաստելու համար։ Հայաստանում Wildberries-ն ունի զարգացած ենթակառուցվածք՝ ներառյալ լոգիստիկ կենտրոններ և պատվերների ստացման կետերի լայն ցանց, ինչը թույլ է տալիս ապահովել ծառայության կայուն աշխատանք և գնումների հարմար ստացում երկրի ամբողջ տարածքում»,- նշել է Հայաստանում Wildberries-ի տարածաշրջանային տնօրեն Դավիթ Միրզոյանը։

Դպրոցին պատրաստվելու շրջանը ավանդաբար մնում է էլեկտրոնային առևտրի ամենաակտիվ շրջաններից մեկը։ Գնորդներն ավելի հաճախ նախընտրում են անհրաժեշտ գնումները կատարել մեկ վայրում, համեմատել տարբեր վաճառողների առաջարկները և ստանալ պատվերները իրենց համար հարմար եղանակով։

Հայաստանցի ձեռնարկատերերն ակտիվորեն պատրաստվում են դպրոցական շրջանին՝ ընդլայնելով տեսականին և առաջարկելով գնորդներին ապրանքների լայն ընտրություն, այդ թվում՝ տեղական արտադրության և հայտնի միջազգային ապրանքանիշերի արտադրանք։ 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում