Ճապոնիայի կառավարությունը 153 մլն դոլար կհատկացնի երկրաշարժի հետևանքների վերացման համար

1 րոպեի ընթերցում

Ճապոնիայի կառավարությունը պահուստային ֆոնդից 24,2 միլիարդ իեն ​​(մոտավորապես 153 միլիոն դոլար) կհատկացնի ՝ հուլիսի 28-ին Կումամոտոյի պրեֆեկտուրայում տեղի ունեցած հզոր երկրաշարժի հետևանքների վերացման համար։ Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտարարել է Ճապոնիայի նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Մինորու Կիհարան։

Միջոցների մեծ մասը կուղղվի վերականգնողական և վթարային աշխատանքներին, որոնք կառնչվեն տուժած շրջաններում ճանապարհային ենթակառուցվածքների և կամուրջների վերականգնմանը, տուժածներին  ժամանակավոր կացարանների տրամադրմանը, ինչպես նաև  նյութական օգնությանը։

Հուլիսի 28-ին տեղի ունեցած 7,1 մագնիտուդով երկրաշարժը դարձել է ամենաուժգիններից մեկը վերջին տարիների ընթացքում։ Վերջին տվյալների համաձայն՝ զոհվել է 38 մարդ, տասնյակները՝ վիրավորվել։ Տարբեր շրջաններում գրանցվել են ավերածություններ, ճանապարհների և կամուրջների վնասումներ։

Հայերեն

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն