«Ազատություն» պրեմիում համալիրում՝ KONE բարձրակարգ վերելակներ. կողմերը հուշագիր են կնքել

7 րոպեի ընթերցում

«Ազատություն» պրեմիում դասի բազմաֆունկցիոնալ համալիրը շարունակում է ընդլայնել միջազգային համագործակցությունները՝ նախագծում ներգրավելով համաշխարհային առաջատար ընկերությունների։

«Ազատություն» համալիրը և KONE-ի պաշտոնական ներկայացուցիչ «Յուգլիֆտ» ընկերությունը համագործակցության հուշագիր կնքեցին՝ համալիրում KONE-ի ժամանակակից վերելակային համակարգերի ներդրման վերաբերյալ։

Համագործակցությունն ազդարարող հուշագիրը ստորագրեցին «Ազատություն» համալիրի հիմնադիր-տնօրեն Դավիթ Աթանեսյանն ու «Յուգլիֆտ» ընկերության գործադիր տնօրեն Հարություն Ամիրջանովը։

Ֆիննական KONE ընկերությունը վերելակների և շարժասանդուղքների արտադրության ոլորտում աշխարհի առաջատարներից է՝ ավելի քան մեկդարյա փորձով։ Ընկերությունը հայտնի է իր նորարարական տեխնոլոգիաներով, անվտանգության բարձր չափանիշներով և կայուն քաղաքային միջավայրերի ստեղծմանն ուղղված լուծումներով։ KONE-ի համակարգերը կիրառվում են աշխարհի բազմաթիվ պրեմիում դասի բնակելի, բիզնես և բազմաֆունկցիոնալ համալիրներում՝ ապահովելով մարդկանց անվտանգ, արագ և հարմարավետ տեղաշարժը։

Հենց այս չափանիշներով առաջնորդվելով՝ «Ազատություն» համալիրը վերելակային համակարգերի ընտրության հարցում կանգ է առել KONE ապրանքանիշի վրա։ Նախագծի գաղափարը ենթադրում է ոչ միայն բարձրակարգ ճարտարապետություն, այլև ուշադրություն յուրաքանչյուր մանրուքի նկատմամբ՝ սկսած ինժեներական լուծումներից մինչև բնակիչների ամենօրյա հարմարավետությունը։

«Ազատություն» համալիրի հիմնադիր-տնօրեն Դավիթ Աթանեսյանը նշել է․ «Մեզ համար կարևոր է, որ «Ազատություն»-ը լինի մի նախագիծ, որտեղ միջազգային լավագույն փորձը և հայկական իրականությունը միավորվում են մեկ ամբողջական գաղափարի շուրջ։ Մենք յուրաքանչյուր գործընկեր ընտրելիս առաջնորդվում ենք ոչ միայն ընկերության համաշխարհային հեղինակությամբ, այլև այն արժեքներով, որոնք այն կարող է բերել մեր նախագծին։ KONE-ի նոր սերնդի տեխնոլոգիաներն ամբողջությամբ համապատասխանում են մեր մոտեցմանը՝ ստեղծել անվտանգ, հարմարավետ և ժամանակակից միջավայր, որը երկար տարիներ կծառայի իր բնակիչներին»։

Հայաստանում KONE-ի պաշտոնական ներկայացուցիչ «Յուգլիֆտ» ընկերության գործադիր տնօրեն  Հարություն Ամիրջանովը հավելել է.   «Ուրախ ենք, որ «Ազատություն» համալիրի նման նախագծի շրջանակում այս համագործակցությունն ենք մեկնարկում։ Ավելի քան երկու տասնամյակ, որպես KONE-ի պաշտոնական ներկայացուցիչ Հայաստանում, մենք մեր հաճախորդներին առաջարկում ենք համաշխարհային մակարդակի վերելակային լուծումներ՝ համադրելով նորարարական տեխնոլոգիաները, անվտանգության բարձր չափանիշներն ու մասնագիտական փորձը։ Վստահ ենք, որ KONE-ի համակարգերը լիովին կհամապատասխանեն «Ազատություն» համալիրի բարձր չափանիշներին և կդառնան այն կարևոր բաղադրիչներից մեկը, որը բնակիչների համար կապահովի անվտանգ, հարմարավետ և անխափան տեղաշարժ»։

Միջոցառումը համախմբել էր գործընկերների, ներդրողների, ոլորտի ներկայացուցիչների և նախագծի աջակիցների՝ նշանավորելու համագործակցություն, որը ևս մեկ քայլ է Հայաստանի պրեմիում դասի բնակարանաշինության ոլորտում։

Ազատությունը» պրեմիում դասի բազմաֆունկցիոնալ համալիր է, որը սահմանում է նոր ստանդարտներ քաղաքային միջավայրի, ճարտարապետության և ապրելակերպի համար:

Համալիրը նախագծվել է կոնստրուկտորական բացառիկ, ժամանակակից ու նորարարական մոտեցումներով,բարձր սեյսմակայունություն ունեցող հիմքով (9+բալ)։ Շինարարության մեջ կիրառվել են վերջին սերնդի էներգախնայողշինանյութեր: Օդափոխվող ճակատային համակարգերի երեսպատումը չհրկիզվող կոմպոզիտ պանելներով է, ինչը երաշխավորում է հակահրդեհային անվտանգության բարձր մակարդակ։ Համալիրն իր դիրքով Երևանի հյուսիսային դարպասն է։ Այս հատվածը մայրաքաղաքի կարևոր տրանսպորտային հանգույցներից է՝ դեպի հիմնական փողոցներ և խաչմերուկներ տանող հատվածը, որտեղից արագ հասանելի են ինչպես Երևանի կենտրոնը, այնպես էլ մյուս վարչական շրջանները։

Համալիրը 18-հարկանի է, որից 4-ը նախատեսված են առևտրային տարածքների համար։ Համալիրն ունի կոնսիերժ ծառայություն, 24/7 անվտանգություն,  3600 քմ կանաչապատ տարածք և արտ գոտի, սուպերմարկետ, դեղատուն, սրճարաններ, սննդի կետեր, մարզասրահ, SPA:

KONE-ն վերելակների, շարժասանդուղքների և շենքերի համար նախատեսված խելացի շարժունակության լուծումների համաշխարհային առաջատարներից է։ 1910 թվականին Ֆինլանդիայում հիմնադրված ընկերությունը գործում է ավելի քան 70 երկրում և սպասարկում է շուրջ 1.7 միլիոն վերելակ, շարժասանդուղք և ավտոմատ դռների համակարգ ամբողջ աշխարհում։ KONE-ն հայտնի է իր նորարարական, անվտանգ և էներգաարդյունավետ լուծումներով, որոնք կիրառվում են բնակելի, գրասենյակային, հյուրանոցային, առողջապահական և բազմաֆունկցիոնալ համալիրներում՝ նպաստելով քաղաքային միջավայրի կայուն զարգացմանն ու մարդկանց տեղաշարժի հարմարավետությանը։

«Յուգլիֆտ» ՍՊԸ-ն 2006 թվականից հանդիսանում է KONE ապրանքանիշի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում։ Ընկերությունը մասնագիտացած է վերելակների, շարժասանդուղքների և շարժվող ճեմուղիների մատակարարման, տեղադրման, արդիականացման և տեխնիկական սպասարկման ոլորտում՝ ապահովելով միջազգային չափանիշներին համապատասխան ինժեներական լուծումներ։ Տարիների ընթացքում «Յուգլիֆտ»-ն իրականացրել է բազմաթիվ նախագծեր Հայաստանում՝ համագործակցելով բնակելի, առևտրային, հյուրանոցային և հասարակական նշանակության շենքերի կառուցապատողների հետ և ապահովելով որակի, անվտանգության և երկարաժամկետ հուսալիության բարձր չափանիշներ։

Հայերեն English Русский

«Անվճար բոնուսներ խաղերում». IDBank-ը զգուշացնում է դպրոցականների դեմ ուղղված կիբեռհարձակումների մասին

Հայաստանն ու Չեռնոգորիան ստորագրել են համագործակցության համաձայնագիր՝՝ կրթության, գիտության և նորարարության ոլորտում

ՆԳ նախարարի հրամանով Օլիվյե Լեֆեբվրը պարգևատրվել է հայ-ֆրանսիական համագործակցության զարգացման գործում ունեցած ներդրման համար

Բավարիայի վարչապետը խոստացել է աջակցել Մոլդովայի եվրոպական ուղուն. Moldpres

Տեխնոլոգիական հսկաների ներդրումներն արհեստական ​​բանականության բնագավառում գերազանցել են 1 տրլն դոլարը

Արարատի համայնքապետարանը հրավիրում է աճուրդի

ԵՄ-ն նախազգուշացրել է, որ ամբողջ Եվրոպան կարող է հայտնվել կրակի ճիրաններում

Ավելի քան 2 հազար այցելու. Ռոզա Գիսլադոտիրի «Ժամանակի արտացոլանքը» ցուցահանդեսը կամփոփվի ֆինիսաժով

«Տելեգրամ»-ի միջոցով թմրամիջոցի շրջանառության դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Իտալիայում շոգի պատճառով եղանակային վտանգի գոտին ընդլայնել են մինչև 19 քաղաքներ