Ջրային կոմիտեի նախագահն ընդունել է ՀՀ-ում ԱՄԷ-ի դեսպանին. քննարկվել են ջրային ոլորտում համագործակցության հնարավորությունները

2 րոպեի ընթերցում

ՀՀ ՏԿԵՆ Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) դեսպան Նարիման Մուհամմադ Շարիֆ Ալ-Մուլլային։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Ջրային կոմիտեից, հանդիպման օրակարգում, ի թիվս այլ հարցերի, եղել է Արմավիրի մարզի գյուղական բնակավայրերի խմելու ջրամատակարարման բարելավմանն ուղղված ներդրումային ծրագրի առաջարկի քննարկումը։

Ողջունելով դեսպանին՝ Ջրային կոմիտեի նախագահը բարձր է գնահատել ԱՄԷ-ի տեխնոլոգիական ներուժը և Հայաստանի հետ փորձի փոխանակման պատրաստակամությունը՝ նշելով, որ հայկական կողմն արդեն ներկայացրել է համագործակցության ծրագրային առաջարկ։ Դեսպան Ալ-Մուլլան շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ ԱՄԷ-ի մասնագետներն ուսումնասիրել են ներկայացված առաջարկը և հետաքրքրված են համագործակցության հնարավորություններով։

Ջրային կոմիտեի նախագահը ներկայացրել է Հայաստանի ջրամատակարարման համակարգի զարգացման առաջնահերթությունները՝ անդրադառնալով ջրի կորուստների կրճատման, կեղտաջրերի մաքրման կայանների ստեղծման, ենթակառուցվածքների բարելավման և ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորություններին։ Ղալամքարյանը նշել է, որ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն սպասարկում է Հայաստանի բնակչության շուրջ 80 տոկոսին, իսկ չսպասարկվող բնակավայրերը կարող են դառնալ նոր համագործակցության և ներդրումային ծրագրերի իրականացման ուղղություններ։

ԱՄԷ կողմը ներկայացրել է ջրի վերամշակման, աղի ջրերի աղազերծման, արհեստական բանականության և ժամանակակից ոռոգման տեխնոլոգիաների ոլորտում իրենց երկրի փորձը՝ առանձնակի կարևորելով կեղտաջրերի մաքրման կայանների զարգացման գործում ժամանակակից տեխնոլոգիական լուծումների կիրառումը։

Կողմերը պայմանավորվել են շարունակել մասնագիտական շփումները, ակտիվացնել տեղեկատվության փոխանակումն ու փոխայցելությունները՝ համատեղ ծրագրերի մշակման նպատակով։

Դեսպան Ալ-Մուլլան հայկական պատվիրակությանը հրավիրել է մասնակցելու Արաբական Միացյալ Էմիրություններում անցկացվող և ջրային ռեսուրսների կառավարմանը նվիրված միջազգային միջոցառումներին։

Հայերեն English

ԶՈՒ ԳՇ պետը ժամկետային զինծառայողների հետ քննարկել է կարգապահության և իրավախախտումների կանխարգելման հարցեր

Հայ-չինական հարաբերությունները գտնվում են քաղաքական երկխոսության բարձր մակարդակի վրա՝ ստանալով ռազմավարական բնույթ. ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ

Հարավային Կովկասում ձևավորվում է խաղաղության, համագործակցության և փոխկապակցվածության նոր ժամանակաշրջան. ՉԺՀ դեսպան

«Սևանի շուրջ» սիրողական հեծանվային արշավի անցկացման համար կհատկացվի շուրջ 23.9 մլն դրամ

Խուդաթյանն Իրանի փոխարտգործնախարարի հետ քննարկել է էներգետիկ և տրանսպորտային ծրագրերը

Սյունիքի և Վայոց ձորի 12 համայնքում կամրապնդվեն աղետներին պատրաստվածության և վաղ ազդարարման կարողությունները

«Wildberries»-ը հաշվարկում է լոգիստիկ ենթակառուցվածքի միջադեպերից տուժած վաճառողների վնասները

Գառնիում կստեղծվի հայկական գորգարվեստին նվիրված նոր մշակութային կենտրոն

Կառավարությունը երկարաձգել է ջերմատնային ապրանքների արտահանման փոխհատուցումը

ԱԺ առաջին  նիստ, կառավարության հրաժարական, վարչապետի նշանակում. ի՞նչ է սպասվում օգոստոսի 2-ին