Հայաստան

Շների հարձակումից փրկված կարմիրգրքյան արջի քոթոթը տեղափոխվել է ապաստարան

1 րոպեի ընթերցում

Շների հարձակումից փրկված կարմիրգրքյան արջի քոթոթը տեղափոխվել է ապաստարան

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Գեղարքունիքի տարածքային բաժնում հուլիսի 28-ին ժամը 12:20-ի սահմաններում  ահազանգ է ստացվել Մարտունի քաղաքի բնակիչ Վ․Վ-ի կողմից հայտնաբերված արջի քոթոթի վերաբերյալ։

«Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 15-րդ կիլոմետրի հատվածում Վ․Վ․-ն նկատել է ՀՀ Կարմիր գրքում գրանցված անդրկովկասյան գորշ արջի մոտ 4 ամսական քոթոթ, որը հայտնվել էր 6-7 շների հարձակման վտանգի տակ։

Քաղաքացուն հաջողվել է կանխել կենդանուն սպառնացող վտանգը և արջի քոթոթին տեղափոխել իր տան հարակից օժանդակ շինություն»,– «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հայտնում են ԲԸՏՄ-ից։ 

Տեսուչների կողմից իրականացված արտաքին զննությամբ կենդանու մոտ վնասվածքներ չեն հայտնաբերվել։  ՀՀ Կարմիր գրքում գրանցված անդրկովկասյան գորշ արջի քոթոթի պատշաճ խնամքն ապահովելու և հետագայում վայրի բնություն վերադարձնելու նպատակով՝ նույն օրը կենդանին հանձնվել է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամին (FPWC) և տեղափոխվել Վայրի կենդանիների փրկարար կենտրոնի՝ հատուկ ձագերի համար նախատեսված ապաստարան։

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում