Հայաստան

Հայաստանում ջրամատակարարման համակարգը լայնորեն քայքայված է, այդտեղ անհրաժեշտ են լուրջ ներդրումներ․ Փաշինյան

1 րոպեի ընթերցում

Հայաստանում ջրամատակարարման համակարգը լայնորեն քայքայված է, այդտեղ անհրաժեշտ են լուրջ ներդրումներ․ Փաշինյան

ՀՀ վարչապետը հայտնել է, որ Հայաստանում ջրամատակարարման համակարգը լայնորեն քայքայված է և այդտեղ անհրաժեշտ են լուրջ ներդրումներ։

Նիկոլ Փաշինյանն այդ մասին նշել է կառավարության նիստին հաջորդած ճեպազրույցում՝ անդրադառնալով «Արմենպրես»-ի թղթակցի՝ Բյուրեղավան համայնքում ջրում տեղ գտած շեղումների հետևանքով աղիքային թունավորման հերթական դեպքի մասին հարցին։

«Պետք է պատասխանները հիմնավորված ստացվեն և հետևություններ անեն «Վեոլիա ջուր»-ն ու մնացած պատասխանատու մարմինները։ Անհրաժեշտ որոշումներ պետք է կայացնեն։ Խնդիրը միայն ներդրումը չէ։ Մեզ երբեմն թվում է, որ խողովակներ տեղադրելով՝ հարցը լուծեցինք, բայց եթե այդ ամենն ամենօրյա սպասարկման չենթարկվի, նորից ունենալու ենք նույն պրոբլեմները։ Ամենօրյա սպասարկման համար անհրաժեշտ են լուրջ ներդրումներ։ Ընդ որում՝ ռիսկերի կառավարումը ներառվում է նաև սակագների մեջ։ Մենք պետք է առերեսվենք խնդրի հետ և առաջնորդվենք ստանդարտներով։ Բոլոր պրոցեսները պետք է ներառված լինեն սակագնի մեջ, որպեսզի կարողանանք երկարաժամկետ ապահովել ամենօրյա ջրամատակարարման որակյալ սպասարկում»,- ասաց ՀՀ վարչապետը։ 

 

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում