Սա մի հարթակ է, որտեղ ծնվում են նոր գաղափարներ. Մխիթար Հայրապետյանը ողջունել է «Seaside Startup Summit Armenia 2026»-ի մասնակիցներին

2 րոպեի ընթերցում

«Seaside Startup Summit Armenia 2026»-ի բացման պաշտոնական արարողությունը տեղի է ունեցել հուլիսի 26-ին։ Այն արդեն երկրորդ տարին անընդմեջ իրականացվում է ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ։ Միջոցառման կազմակերպման համար ինչպես 2025 թ., այնպես էլ 2026 թվականին պետական բյուջեից հատկացվել է 200 մլն ՀՀ դրամ։

Բացման արարողությանը ողջույնի խոսքով հանդես է եկել Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը՝ ընդգծելով, որ արդեն տասներորդ տարին անընդմեջ Սևանի ափին անցկացվող այս միջոցառումը դարձել է այն եզակի հարթակը, որը միավորում է նորարար գաղափարներով առաջնորդվող մարդկանց և ձևավորում տեխնոլոգիական համայնք։

«Հարյուրավոր տաղանդավոր անհատներ, նորարարներ և ստարտափներ են մասնակցել այս նախագծին։ Սա ՀՀ կառավարության համար կարևոր նշանակություն ունեցող նախաձեռնություն է, և հենց այդ պատճառով մենք շարունակում ենք աջակցել այս ծրագրին՝ մեծ հավատով և ոգևորությամբ»,– «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Մխիթար Հայրապետյանի խոսքերն են մեջբերված ԲՏԱ նախարարության տարածած հաղորդագրության մեջ։

Մխիթար Հայրապետյանի խոսքով՝ «Seaside Startup Summit Armenia»-ն պարզապես գագաթնաժողով չէ, այլ միջավայր, որտեղ ծնվում են նոր գաղափարներ, ձևավորվում են համագործակցություններ և ստեղծվում ապագայի տեխնոլոգիական լուծումները։

«Վստահ եմ, որ հենց այստեղից են սկիզբ առնելու նոր հաջողության պատմություններ, իսկ Հայաստանից և «Seaside Startup Summit Armenia 2026»-ից մասնակիցները կհեռանան ոչ միայն վառ հիշողություններով, այլև նոր գործընկերություններով, գիտելիքով և մեծ նպատակներով»,–եզրափակել է նախարարը։

Հուլիսի 26-ից մինչև օգոստոսի 1-ն անցկացվող «Seaside Startup Summit Armenia 2026»-ի շրջանակում  կհամախմբվեն աշխարհի տարբեր երկրների ստարտափների հիմնադիրներ, ներդրողներ, վենչուրային ֆոնդերի և տեխնոլոգիական ընկերությունների ներկայացուցիչներ, մենթորներ, ոլորտի առաջատար փորձագետներ և նորարարության էկոհամակարգի առաջնորդներ։

Հայերեն العربية English Русский Türkçe

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն հրապարակել է նոր տվյալներ ընտրողների մասնակցության վերաբերյալ

ԿԸՀ-ն քաղաքական գործիչներին և ԶԼՄ-ներին կոչ է անում զերծ մնալ քարոզչություն կամ հակաքարոզչություն պարունակող հայտարարությունից

ԱԳՄԱ նախարարի տեղակալը մասնակցել է «Բիզնես առաջնորդության մոբիլիզացում հանուն բնության» խորագրով կլոր սեղան-քննարկմանը

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձավ աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոն

ՏԻՄ ընտրություններ․ ՆԳՆ-ն ընտրախախտումների վերաբերյալ 13 ահազանգ է ստացել

ՏԻՄ ընտրություններ․ ժամը 14։00-ի դրությամբ մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Ստեփանավանում

Հայաստանը հուլիս-սեպտեմբերին մրգեր է արտահանել Օման․ Միրզոյանը վստահ է՝ արտահանման ծավալները կավելանան

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե եկեղեցում

Կենսաբազմազանության պահպանումը պետք է դիտարկել նաև տնտեսական դիմակայունության և երկարաժամկետ անվտանգության համատեքստում.  Վահան Կոստանյան

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն պարզաբանել է ինքնասոսնձվող դրոշմանիշների հետ կապված խնդիրը