ՄԻՊ ներկայացուցիչներն առանձնազրույց են ունեցել քրեակատարողական հիմնարկում գտնվող Արեգնազ Մանուկյանի հետ

4 րոպեի ընթերցում

Մարդու իրավունքների պաշտպանի սեփական նախաձեռնությամբ սկսված ուսումնասիրության շրջանակում, Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ, ՄԻՊ ներկայացուցիչները հուլիսի 13-ին այց են իրականացրել ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ, առանձնազրույց ունեցել ՀՀ Ազգային ժողովի 8-րդ գումարման պատգամավոր Արեգնազ Գուրգենի Մանուկյանի հետ:

Արձանագրվել են նրա կողմից ներկայացված հանգամանքները, ուսումնասիրվել պահման պայմաններն ու վերաբերելի փաստաթղթերը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից հայտնում են, որ առանձնազրույցի ընթացքում Արեգնազ Մանուկյանը Պաշտպանի ներկայացուցիչներին, ի թիվս այլնի, հայտնել է, որ իր նկատմամբ դատարանի կողմից կիրառված հաղորդակցության սահմանափակման հետևանքով չի կարողանում հաղորդակցվել դստեր հետ։

ՄԻՊ գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ ընդգծվում է, որ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքով ամրագրված՝ դատական վարույթին միջամտելու արգելքով պայմանավորված՝ Պաշտպանը չի քննարկում կոնկրետ քրեական վարույթով դատական ակտերի վերաբերյալ անհատական բողոքները։ Այդուհանդերձ, հաշվի առնելով, որ կալանքը և դրա հետ փոխկապված իրավունքների սահմանափակումները ենթադրում են անձի իրավունքներին առավել խիստ միջամտություն, Մարդու իրավունքների պաշտպանը պարբերաբար բարձրաձայնում է դրանց առնչվող հարցերը։

«Նկատի ունենալով այն, որ Արեգնազ Մանուկյանի նկատմամբ կիրառված սահմանափակումը տարածվել է նաև վերջինիս անչափահաս դստեր վրա, իսկ դա ենթադրում է նաև երեխայի լավագույն շահի հաշվառում և անհրաժեշտ զգայունության պահպանում` այլ հարցերի թվում` Արեգնազ Մանուկյանի նկատմամբ կիրառված` դստեր հետ հաղորդակցության սահմանափակումները վերանայելու հնարավորությունը քննարկելու հարցը Մարդու իրավունքների պաշտպանը հասցեավորել է անձի կողմից խնդիրը բարձրաձայնելուց անմիջապես հետո։ Հաշվի առնելով դեպքի զգայունությունը՝ Պաշտպանի հաստատությունը հաղորդակցություն է վարում նաև գործընկեր կազմակերպությունների հետ՝ նշված գործընթացում երեխայի լավագույն շահն ապահովելու, ինչպես նաև երեխայի կարիքներին համարժեք աջակցության ապահովման հնարավորությունը քննարկելու ուղղությամբ։ Նշված տեղեկատվությունը խորհրդապահական է և ենթակա չէ հրապարակման: Հրապարակման ենթակա այլ տեղեկությունների առկայության դեպքում ՄԻՊ հաստատությունը հանդես կգա լրացուցիչ»,-ասված է հաղորդագրության մեջ։

Քննչական կոմիտեն հուլիսի 9-ի առավոտյան հայտնել էր, որ քրեական վարույթի շրջանակում Արեգնազ Մանուկյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 427-րդ հոդվածի 1-ին մասով (պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելը): Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել էր, Քննչական կոմիտեն Արեգնազ Մանուկյանին երկու ամսով կալանավորելու միջնորդություն էր ներկայացրել դատարան։

Լրատվամիջոցները տեղեկատվություն էին տարածել, որ կալանավորված Արեգնազ Մանուկյանին արգելված է շփվել դստեր հետ կիրառված հաղորդակցության սահմանափակումների պատճառով։

 

Հայերեն

Կապանը՝ 2026 թվականի ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք. հայտնի են միջոցառումների անցկացման օրերը

Արևային կայաններ՝ գազի փոխարեն. արդյունավետ լուծում փոքր բնակավայրերի համար

Զինծառայողին ինքնասպանության հասցնելու համար մեղադրվող 2 զինծառայողները կալանավորվել են

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովը կոչ է արել անհապաղ ազատ արձակել Բաքվում ապօրինի պահվող հայերին

Ֆասթ Բանկն առաջարկում է ներդրումային վարկ արտերկրում անշարժ գույք ձեռք բերելու համար

ԱՄՆ-ն պատրաստ է նպաստել ռուս-ուկրաինական պատերազմի ավարտին. Մարկո Ռուբիո

Դատախազության միջնորդագրությամբ՝ դադարեցվել է Սևանա լճի ևս մեկ հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը

Իրանը հայտնել է Հորդանանում ամերիկյան օբյեկտների վրա նոր հարձակումների մասին

Բագրատաշենից և Ագարակից մեկնող բեռնատարները պետք է անցնեն կուտակային կայանատեղիներով. սահմանվել է վճարի չափը

Նոր համակարգեր՝ արտահանման գործընթացը դյուրացնելու համար