Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ

3 րոպեի ընթերցում

Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում  Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հուլիսի 22-ին այցելել է Հայաստանի Հանրապետության պետական սահմանի Ագարակ անցման կետ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՄԻՊ գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Պաշտպանը շրջայց է կատարել տարածքում, ծանոթացել անցակետի  գործունեությանը, ինչպես նաև սահմանահատման գործընթացների կազմակերպմանն ու այդ գործընթացներում անձանց իրավունքների ապահովմանն ուղղված աշխատանքներին։ Տեղում քննարկվել են սահմանահատման ընթացքում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող մի շարք հարցեր, այդ թվում՝ միջազգային պաշտպանության կարիք ունեցող և ապաստան հայցող անձանց իրավունքների ապահովմանն առնչվող հիմնախնդիրները։

Անահիտ Մանասյանը կարևորել է սահմանային անցակետերում մարդու իրավունքների պաշտպանության միջազգային չափանիշների ապահովումը՝ ընդգծելով, որ յուրաքանչյուր անձ պետք է հնարավորություն ունենա լիարժեք իրացնելու իր հիմնարար իրավունքները՝ անկախ քաղաքացիությունից, իրավական կարգավիճակից կամ այլ հանգամանքներից։

Այցի ընթացքում քննարկվել են քաղաքացիների իրավունքների արդյունավետ պաշտպանությանը, սահմանահատման գործընթացների շարունակական կատարելագործմանը, ինչպես նաև իրավասու պետական մարմինների միջև համագործակցության արդյունավետ կազմակերպմանը վերաբերելի մի շարք հարցեր։

Պաշտպանն ընդգծել է, որ Սահմանապահ զորքերի ծառայողները կարևոր դերակատարում ունեն մարդու իրավունքների իրացումն ապահովելու տեսանկյունից։ Այդ համատեքստում առանձնակի կարևորվել է նրանց մասնագիտական կարողությունների շարունակական զարգացումը, հատկապես՝ միջազգային պաշտպանության կարիք ունեցող և ապաստան հայցող անձանց իրավունքների արդյունավետ նույնականացման, պատշաճ վերաբերմունքի և նրանց իրավունքների լիարժեք ապահովման տեսանկյունից։ Անահիտ Մանասյանն ընդգծել է ԱԱԾ Սահմանապահ զորքերի հետ արդյունավետ համագործակցության կարևորությունը, որի շնորհիվ ջանքերի համատեղմամբ մի շարք խնդիրներ ստանում են արագ լուծումներ:

Մարդու իրավունքների պաշտպանը շարունակելու է իր սահմանադրական մանդատի շրջանակում հետևողական ուշադրության կենտրոնում պահել սահմանային անցակետերում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերը՝ նպաստելով միջազգային չափանիշներին համապատասխան իրավունքահեն գործելակերպի ամրապնդմանը։

Հայերեն فارسی

Հույս ունեմ, որ ֆուտբոլիստներն այս պարտություններից դասեր կքաղեն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում զիջեց «ԱԶ Ալկմար»-ին

Կանադան և Թուրքիան հայտարարել են ռազմավարական գործընկերության մեկնարկի մասին

ԱՄՆ ռազմածովային ուժերը 25 միլիոն դոլար են հատկացրել ականակիրների վրա արհեստական ​​բանականության ներդրման համար

Ռուբիոն մեկնաբանել է ռուսական դիզելային վառելիքի արտահանումը միջազգային շուկա թույլ տալու՝ Թրամփի որոշումը

Կոլումբիայի Կարթախենա քաղաքի նավահանգստում առգրավվել է Նիդեռլանդներ ուղարկվող 7,6 տոննա կոկաին

Վիեննայում հազարավոր ուսանողներ մասնակցել են բողոքի երթի

Լեհաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Ուկրաինային ռազմական օգնությունը դադարեցնելու տեղեկությունը

ՊԵԿ աշխատակիցները համոզված են, որ սահմանն ուժեղ է, երբ ունենք արհեստավարժ, գրագետ, զգոն և վճռական մաքսավոր

Գեղարքունիքի մարզպետը ֆրանսիական կողմի հետ քննարկել է մարզի գյուղատնտեսության ոլորտի զարգացման ծրագրերի ներդրման հնարավորությունները