Ակբա բանկը կաջակցի հայկական արտադրանքի արտահանմանը

1 րոպեի ընթերցում

Ակբա բանկը տեղական արտադրողների զարգացումը խթանելու, աշխարհի տարբեր երկրներում հայկական արտադրանքի արտահանմանը նպաստելու և հայաստանյան բիզնեսի մրցունակության բարձրացմանն աջակցելու նպատակով մինչև սեպտեմբերի 30-ը ներառյալ առաջարկում է Հայաստանում այս պահին գործող արտահանման ֆակտորինգի լավագույն պայմանները։

Ֆակտորինգի տարեկան տոկոսադրույք

·         Եվրո` 4.9%

·         ԱՄՆ դոլար` 6.9%

Տրամադրման միջնորդավճար

Հաշիվ-ապրանքագրի գումարի 0.3% (նվազագույնը՝ 5000 ՀՀ դրամ):

Առաջարկից կարող են օգտվել Հայաստանում գործող այն կազմակերպությունները, որոնք զբաղվում են ապրանքների կամ ծառայությունների արտահանմամբ:

Ակբա բանկի կողմից տրամադրվող արտահանման ֆակտորինգի միջոցով տեղական արտադրողներն ու ծառայություններ մատուցող կազմակերպություններն իրենց արտադրանքն ու ծառայությունները կկարողանան արտահանել Եվրոպական միության երկրներ, ԱՄԷ, ԱՄՆ, Չինաստան և աշխարհի շատ այլ երկրներ։

Ակբա բանկն այս առաջարկով հայաստանյան ընկերությունների համար հնարավորություն է ստեղծում մեծացնել իրենց մրցունակությունն ու ընդլայնել արտահանման աշխարհագրությունն ամբողջ աշխարհում։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

Հայերեն

Կառավարությունը միջոցներ է հատկացրել մարզական ենթակառուցվածքների զարգացման նպատակով

Շաքարի ներմուծողների թիվն ավելացել է, շուկայի ուսումնասիրությունը շարունակվում է․ Շուշան Սարգսյան

Դպրոցներում սպառողական կրթություն ներդնելու աշխատանքներ են սկսվել․ Շուշան Սարգսյան

Ղազախստանում կայացած հունահռոմեական ոճի ըմբշամարտի Աշխարհի առաջնության արդյունքների ամփոփում

Առանց Իրանի յոթ պայմանների կատարման ԱՄՆ-ի հետ բանակցություններում առաջընթաց չի լինի. Ղալիբաֆ

ԱԺ-ում պատգամավորները բարձրացրել են առցանց տաքսիների գների և միջնորդավճարների հիմնավորվածության հարցը

Թաիլանդի մի քանի շրջան աղետի գոտի է հայտարարվել հեղեղումների պատճառով

Մհեր Գրիգորյանն ու Յոհաննես Լուխները քննարկել են վիզաների ազատականացման գործընթացը

Կաշառք ստանալու և տալու դեպքերի առթիվ քրեական գործով կալանավորվել է ՀԿԱԾ Շիրակի ստորաբաժանման պետը

«Ահա սքրինշոթը, գումարը փոխանցվել է». IDBank-ը զգուշացնում է կեղծ փոխանցումների միջոցով իրականացվող զեղծարարությունների մասին