Ռուսաստան

Wildberries-ի «Կոլեդինո» լոգիստիկ կենտրոնն աշխատում է բնականոն ռեժիմով

1 րոպեի ընթերցում

Wildberries-ի «Կոլեդինո» լոգիստիկ կենտրոնն աշխատում է բնականոն ռեժիմով

Wildberries-ի՝ Մոսկվայի մարզում գտնվող «Կոլեդինո» լոգիստիկ կենտրոնն աշխատում է բնականոն ռեժիմով։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել «Wildberries Հայաստան»-ի մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ ընկերության բոլոր հիմնական գործընթացներն իրականացվում են անխափան։

Ավելի վաղ մամուլում տեղեկություններ էին տարածվել, թե Wildberries-ի «Կոլեդինո» լոգիստիկ կենտրոնը ենթարկվել է ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման, ինչի հետևանքով կենտրոնի աշխատանքը խափանվել է։

«Կոլեդինո»-ն Wildberries-ի ամենախոշոր տեսակավորման և բաշխման կենտրոններից մեկն է։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի Տամբովի մարզի Կոտովսկ քաղաքում գտնվող Wildberries-ի լոգիստիկ կենտրոնը հուլիսի 18-ի գիշերը ենթարկվել է ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարձակման։ Հարվածի հետևանքով զոհվել է գիշերային հերթափոխի 7 աշխատակից, ևս 24 մարդ վնասվածքներ է ստացել։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում