Հուլիսի 25-ին Դիլիջանում տեղի կունենա Green Rock-ի նոր հյուրանոցի հիմնարկեքի արարողությունը
4 րոպեի ընթերցում

Դիլիջանում հուլիսի 25-ին տեղի կունենա Green Rock ընկերության միջազգային մակարդակի նոր հյուրանոցի հիմնարկեքի արարողությունը։ Հյուրանոցը կդառնա Դիլիջանում իրականացվող Green Rock բազմաֆունկցիոնալ համալիրի կարևոր բաղադրիչներից մեկը։
Ընկերության տվյալներով՝ նախագծի ընդհանուր ներդրումային ծավալը կազմում է 160 միլիոն ԱՄՆ դոլար, որից ավելի քան 30 միլիոն դոլարն արդեն ներդրվել է։ Համալիրի իրականացման ընթացքում նախատեսվում է ստեղծել ավելի քան 800 նոր աշխատատեղ՝ շինարարության, հյուրանոցային բիզնեսի, մշակույթի և կրթության ոլորտներում։ Նոր հյուրանոցի բացումից հետո կստեղծվի ավելի քան 400 մշտական աշխատատեղ։
Ընկերությունից հայտնում են, որ նոր հյուրանոցը կդառնա Դիլիջանի զբոսաշրջային ներուժի զարգացմանն ուղղված ենթակառուցվածքի կարևոր մասը։ Նախատեսվում է, որ ծրագրի իրականացումը կնպաստի քաղաքի հյուրանոցային ենթակառուցվածքների ընդլայնմանը, տեղական բիզնեսի զարգացմանը և ամբողջ տարվա ընթացքում զբոսաշրջիկների թվի ավելացմանը։
Green Rock-ի ծրագրի շրջանակում Հայաստան է ներգրավվում միջազգային հյուրանոցային բրենդ, որի անունը կհայտարարվի ավելի ուշ։ Ընկերության փոխանցմամբ՝ համագործակցությունը նախատեսում է միջազգային կառավարման և սպասարկման չափանիշների ներդրում, ինչպես նաև տարածաշրջանի զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացում։
Green Rock-ի գործադիր տնօրեն Կատերինա Դանեկինան նշել է, որ հյուրանոցի կառուցումը ծրագրի զարգացման առանցքային փուլերից մեկն է։
«Մեզ համար սա Green Rock համալիրի իրականացման կարևոր փուլ է։ Մենք ստեղծում ենք միջազգային որակի և հյուրընկալության չափանիշներին համապատասխանող նախագիծ։ Այն հնարավորություն կտա ստեղծել նոր աշխատատեղեր, ընդլայնել տարածաշրջանի զբոսաշրջային ենթակառուցվածքները և կդառնա Դիլիջանի՝ որպես ժամանակակից զբոսաշրջության, մշակույթի և կրթության կենտրոնի երկարաժամկետ զարգացման մի մասը», - ասել է Դանեկինան։
Հունիսին Green Rock-ը բացեց համալիրի առաջին չորս կառույցները՝ PPLS Rooms Co-living-ը, Villa3 Community Hub-ը, Cabinet Café & Restaurant-ը և իտալական Cemi by Apicius սրճարանը։
Cemi by Apicius-ը նախագծի կրթական էկոհամակարգի մասն է։ Այստեղ գործնական ուսուցում են անցնում միջազգային հյուրընկալության դպրոցի՝ Apicius Armenia-ի ուսանողները։ Նոր հյուրանոցի բացումից հետո դպրոցի շրջանավարտները հնարավորություն կունենան շարունակելու իրենց մասնագիտական գործունեությունը հյուրանոցային ոլորտում։
Green Rock-ի մասին
Green Rock-ը Դիլիջանում գործող զարգացման ընկերություն է, որն իրականացնում է նախագծեր անշարժ գույքի, զբոսաշրջության, հյուրընկալության, մշակույթի, կրթության և հանրային ենթակառուցվածքների ոլորտներում։
Green Rock-ի ներդրումային պորտֆելը կազմում է 160 միլիոն ԱՄՆ դոլար։ Ընկերությունն իր գործունեությունն իրականացնում է չորս ռազմավարական ուղղություններով՝ Development, Operations, Investments և Foundation։
Ընկերության պորտֆելում ներառված են ավելի քան 15 բիզնես նախագիծ և 10-ից ավելի սոցիալական նախաձեռնություն, որոնք ներառում են կոնցեպտների մշակում, շինարարություն, օպերացիոն կառավարում, ներդրումային գործունեություն և տեղական համայնքների զարգացման ծրագրեր։
Green Rock-ի նախագծերի իրականացման ընթացքում կիրառվում են միջազգային նախագծման և շինարարության մոտեցումներ, այդ թվում՝ կայուն շինարարության EDGE չափանիշը, պայմանագրային կառավարման FIDIC սկզբունքները և բրիտանական շինարարական ստանդարտները։