Չինաստան

Արհեստական ​​բանականության ոլորտում համագործակցության համաշխարհային կազմակերպության կենտրոնակայանը գտնվելու է Շանհայում

1 րոպեի ընթերցում

Արհեստական ​​բանականության ոլորտում համագործակցության համաշխարհային կազմակերպության կենտրոնակայանը գտնվելու է Շանհայում

Չինաստանի Շանհայ քաղաքում է տեղակայվելու Արհեստական ​​բանականության ոլորտում համագործակցության համաշխարհային կազմակերպության գլխավոր գրասենյակը։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է չինական Xinhua պետական լրատվական գործակալությունը։

Նոր կառույցը կլինի անկախ միջկառավարական միջազգային կազմակերպություն, որը հետամուտ է լինելու ՄԱԿ-ի կանոնադրության նպատակներին, պաշտպանելու է խորհրդակցությունների, համատեղ ներդրման և ընդհանուր օգուտի սկզբունքները։ Կազմակերպությունն առաջնահերթությունը տալու է մարդու բարեկեցությանը։

Հուլիսի 16-ին Շանհայում ստորագրվել է Արհեստական ​​բանականության ոլորտում համագործակցության համաշխարհային կազմակերպության ստեղծման մասին համաձայնագիրը, որը ստորագրել են 29 երկրների ներկայացուցիչներ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում