Բենգալյան ծոցում նավերի խորտակման հետևանքով առնվազն 500 փախստական է զոհվել

2 րոպեի ընթերցում

Առնվազն 500 մարդ զոհված է համարվում Բենգալյան ծոցում ռոհինջա փախստականներ տեղափոխող երկու նավերի բախման հետևանքով։ Նրանք Մյանմայից ուղևորվում էին Բանգլադեշ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտարարություն է տարածել ՄԱԿ-ի՝ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը։

Մասնավորապես նշվել է, որ մոտ 530 փախստականով նավերը հունիսի վերջին դուրս  են եկել  Մյանմայի Ռաքայնի նահանգից։ Հուլիսի սկզբին չպարզված հանգամանքներում դրանք խորտակվել են Բանգլադեշ տանող ճանապարհին։ Կա հավանականություն, որ վատ եղանակային պայմանները հանգեցրել են նավերի բախմանը։ Աղետի վայրում որոնողափրկարարական գործողություններ չեն իրականացվել։

«Թեև միջադեպի և զոհերի թվի մասին տեղեկություններն առայժմ պաշտոնապես չեն հաստատվել, ՄԱԿ-ի գրասենյակը լրջորեն անհանգստացած է Մյանմայից փախստականներ տեղափոխող նավերի խորտակման հետևանքով զոհերի մեծ թվի, ինչպես նաև Բանգլադեշի ճամբարներում գտնվող ռոհինջա ազգության ներկայացուցիչների համար միջազգային պարենային և մարդասիրական օգնության կրճատման պատճառով», - ասվում է հայտարարության մեջ։

2025 թվականին, ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի տվյալներով, ավելի քան 6500 ռոհինջա փորձել է Մյանմայից ծովով հասնել Բանգլադեշ։ Սակայն նրանցից մոտ 900-ը զոհվել կամ անհետ կորել է։

Մյանմայի իշխանությունները մերժում են քաղաքացիություն  տրամադրել իսլամական դավանանք ունեցող ռոհինջաներին, որոնք  համարվում են անօրինական միգրանտներ։

Հայերեն English

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն