ԱՀԾ-ին կարող է վերապահվել իր շենքերի տանիքներին կապի սարքավորումներ տեղակայելու համաձայնություն տալու լիազորություն

3 րոպեի ընթերցում

ՀՀ արտաքին հետախուզության ծառայության տնօրինությանը հանձնված շենքերի և շինությունների տանիքներին ու ձեղնահարկերում կապի սարքավորումներ տեղակայելու և սպասարկելու հնարավորությունը կարող է դիտարկել և օպերատորների հետ համապատասխան պայմանագրերը կնքել հենց Արտաքին հետախուզության ծառայությունը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, համապատասխան նախագիծը հանրային քննարկման է ներկայացվել Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։ Նախագիծը մշակվել է ՀՀ արտաքին հետախուզության ծառայության կողմից։

Նախագծով առաջարկվում է լրացումներ կատարել ՀՀ կառավարության 2013 թվականի հոկտեմբերի 3-ի N 1130-Ն որոշման մեջ, որով սահմանվում է պետական սեփականություն հանդիսացող շենքերի և շինությունների տանիքներին ու ձեղնահարկերում կապի սարքավորումներ տեղակայելու և սպասարկելու վերաբերյալ համաձայնություն տալու և պայմանագրերի կնքման կարգը։

Գործող կարգավորումներով պետական սեփականություն հանդիսացող շենքերի և շինությունների տանիքներին ու ձեղնահարկերում կապի սարքավորումներ տեղակայելու հնարավորությունը դիտարկում և պայմանագիր է կնքում Պետական գույքի կառավարման կոմիտեն։ Բացառություն են Ազգային անվտանգության ծառայության և Պաշտպանության նախարարության տնօրինությանը հանձնված շենքերը, որոնց մասով համապատասխան հնարավորությունը դիտարկում և պայմանագրեր են կնքում այդ մարմինները։

Նախագծով առաջարկվում է նույն տրամաբանությամբ առանձնահատուկ կարգավորում նախատեսել նաև ՀՀ արտաքին հետախուզության ծառայության համար։

Հիմնավորման համաձայն՝ փոփոխության անհրաժեշտությունը պայմանավորված է Արտաքին հետախուզության ծառայության գործունեության անվտանգային ստանդարտներով, այդ թվում՝ կապի և տեղեկատվական միջոցների անխափան շահագործման, կիբերպաշտպանության, տեխնիկական հետախուզության միջոցներից պաշտպանության, ծառայության սեփական անվտանգության և բնականոն գործունեության ապահովման անհրաժեշտությամբ։

Նախագծի ընդունման դեպքում ԱՀԾ-ի տնօրինությանը հանձնված շենքերի տանիքներին ու ձեղնահարկերում կապի սարքավորումներ տեղակայելու հնարավորությունը կդիտարկի և օպերատորների հետ պայմանագիրը կկնքի Արտաքին հետախուզության ծառայությունը։

Բացի այդ, ԱՀԾ-ի տնօրինությանը հանձնված շենքերից և շինություններից մինչև 500 մետր հեռավորության վրա գտնվող պետական սեփականություն հանդիսացող շենքերի տանիքներին կապի սարքավորում տեղակայելու և սպասարկելու համաձայնություն տրամադրելուց առաջ Պետական գույքի կառավարման կոմիտեն պետք է ստանա նաև Արտաքին հետախուզության ծառայության համաձայնությունը։

Նախագծի ընդունման արդյունքում պետական բյուջեում ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։

Հանրային քննարկումը կտևի մինչև 2026 թվականի հուլիսի 24-ը։

 

Հայերեն

«Արմավիր» ՔԿՀ-ում հայտնաբերվել են երկու դրոն և վեց բջջային հեռախոս

Ռուսաստանը բաց է թողել խաղաղությունն ավելի մոտեցնելու հերթական հնարավորությունը. Զելենսկի

Ադրբեջանի դպրոցներում հիջաբի սահմանափակումները բողոքի ակցիաների պատճառ են դարձել

Մեծ Բրիտանիան կշարունակի աջակցել Սաուդյան Արաբիային հութիներին դիմակայելու հարցում. Բերնեմ

Քաղաքապետարանում աշխատավարձերի բարձրացումը վերաբերում է ավելի քան երկու հազար աշխատողների. Երևանի քաղաքապետի խոսնակ

29 երկրների ԱԳ նախարարներն Իրանին մեղադրել են դիվերսիաների, կիբերհարձակումների և այլ հիբրիդային գործողությունների մեջ

Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարությունների գլխավոր քարտուղարները քննարկել են համագործակցությունը միջազգային առևտրի և դիվանագիտական կրթության ոլորտներում

Ադրբեջանում մեկնարկել են Ադրբեջանի և ԱՄԷ-ի համատեղ զորավարժությունները

«Հայաստան» խմբակցության պատգամավորները ու ԵՄ դեսպանը քննարկել են ժողովրդավարության և տարածաշրջանային խաղաղության հարցերը

Ամուլսարի հանքավայր. ոսկե լեռան ազդեցությունը