Էկոնոմիկայի փոխնախարարը «Արարատցեմենտ»-ում քննարկումներ կանցկացնի գործարանի աշխատանքի շարունակականությունն ապահովելու հարցով

3 րոպեի ընթերցում

Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանն այցելել է «Արարատցեմենտ» գործարան՝ տնօրինության հետ քննարկելու գործարանի աշխատանքի շարունակականությունն ապահովելու հարցը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ փոխնախարարը լրագրողների հետ ճեպազրույցում նշեց, որ քննարկումների նպատակն է հասկանալ՝ ինչպես կարելի է կազմակերպել գործընթացը, որպեսզի իրավական ընթացակարգերը չխոչընդոտեն արտադրությանը։

«Հիմա մենք եկել ենք՝ հասկանանք, կարող ենք այնպես անել, որ իրավական պրոցեսները չխանգարեն արտադրությանը։ Կարծում եմ՝ կկարողանանք այնպիսի կոնֆիգուրացիա ստեղծել, որ իրավական պրոցեսները որևէ ազդեցություն  չունենան արտադրության շարունակականության վրա»,- ասաց Զաքարյանը։

Փոխնախարարի խոսքով՝ հարցի շուրջ քննարկումներ են եղել ինչպես գործարանի տնօրենի, այնպես էլ իրավապահ մարմինների հետ։

«Երեկվանից քննարկում ենք ունեցել տնօրենի հետ, և ես անձամբ քննարկում եմ ունեցել իրավապահ մարմինների հետ։ Հիմա կփորձենք այնպես անել, որ աշխատանքն իրականացվի։ Մեզ համար Արարատի ցեմենտի գործարանը ռազմավարական կարևոր օբյեկտ է, և այնպես ենք անելու, որ նրա աշխատանքները չխաթարվեն»,- նշեց նա։

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ «Արարատցեմենտ» ընկերությունը մոտ ապագայում լինելու է պետական։ Լրագրողների հետ ճեպազրույցում վարչապետը նշել էր, որ ընկերությունում կառավարիչ կնշանակվի սահմանված ընթացակարգով։

«Արարատցեմենտ»-ի աշխատակիցները վաղ առավոտից ակցիա են իրականացնում՝ բողոքելով իրավապահ մարմինների գործողությունների հետևանքով գործարանի աշխատանքի ժամանակավոր դադարեցման դեմ։

«Արարատցեմենտ»-ը պատկանում է գործարար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին, որն այս պահին կալանավորված է խարդախության և փողերի լվացման մեղադրանքներով։

Հուլիսի 6-ին իրավապահ մարմինները քրեական վարույթի շրջանակում խուզարկություններ էին իրականացրել Ծառուկյանի առանձնատանը և նրան պատկանող շուրջ 70 այլ հասցեներում։ Քրեական վարույթի շրջանակում Ծառուկյանին պատկանող մի շարք ձեռնարկությունների, այդ թվում՝ «Արարատցեմենտ»-ի աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել է։

Ավելի վաղ ՀՀ գլխավոր դատախազությունը հաղորդագրություններ էր տարածել՝ հայտնելով «Արարատցեմենտ»-ի մասնավորեցման, ինչպես նաև ընկերությանը պատկանող հողամասերի և առողջարանի ձեռքբերման գործընթացներում հայտնաբերված խախտումների մասին։

Հայերեն

Հուլիսի 10-ի միջոցառումների անոնս

IDBank-ը զգուշացնում է կենսաթոշակային ֆոնդերի անունից հանդես եկող զեղծարարների զանգերի մասին

Մոլդովայի խորհրդարանի խոսնակը հայտնել է, որ վարչապետի թեկնածուի անունը կարող է հայտարարվել շաբաթվա վերջին․ Moldpres

Լիբանանին Հայաստանի աջակցությունը բարձր է գնահատվում Կառավարության և ժողովրդի կողմից. գեներալ Բասսամ Նաբուլսին դիմավորել է հումանիտար բեռը

Էկոնոմիկայի փոխնախարարի և տնօրինության միջև քննարկումից հետո «Արարատցեմենտ»-ը վերսկսում է աշխատանքը

Ռուսաստանում ամեն ինչ անում են երկիրը պաշտպանելու համար, այդ թվում՝ Patriot-ից. Պեսկով

«Ուժեղ Հայաստան»-ը դեռևս չի քննարկել ԱԺ ընդդիմադիր փոխնախագահի թեկնածուի հարցը

Սամվել Կարապետյանը «Ուժեղ Հայաստան»-ի 105 թեկնածուների ինքնաբացարկն իրենց «գաղտնի պլանի» մի մասն է համարում

Իրանը նոր հարվածներ է հասցրել տարածաշրջանի երկրներին

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԵՏՀ խորհրդի նիստին