Չինաստանի հարավում հեղեղման հետևանքով զոհերի թիվը հասել է 39-ի
1 րոպեի ընթերցում

Չինաստանի Գուանսի Չժուանի Ինքնավար Շրջանում տեղի ունեցած հեղեղման հետևանքով առնվազն 39 մարդ է զոհվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է չինական Xinhua գործակալությունը՝ նշելով, որ ևս ինը մարդ անհետ կորած է:
Զոհերի ընդհանուր թիվը ներառում է նաև Նանինգ քաղաքի Լյուլան ջրամբարում տեղի ունեցած լուրջ վթարի հետևանքով գրանցված զոհերին։
Կարդացեք հոդվածը` Русский