«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի 105 թեկնածու ինքնաբացարկ է ներկայացրել

2 րոպեի ընթերցում

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի 105 թեկնածու ինքնաբացարկի դիմում է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հարցը քննարկվել է ԿԸՀ հուլիսի 8-ի հերթական նիստում։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ուժը կորցրած է ճանաչել 2026 թվականի հունիսի 7-ին կայացած Ազգային ժողովի հերթական ընտրություններին մասնակցած «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված 105 թեկնածուների գրանցումները։

ԿԸՀ-ի հաղորդմամբ՝ դիմումները ներկայացվել են օրենքով սահմանված կարգով՝ նոտարական վավերացմամբ։

Հունիսի 7-ին կայացած Ազգային ժողովի ընտրությունների արդյունքներով «Ուժեղ Հայաստան» դաշինքը ներկայացված կլինի խորհրդարանում։ Ավելի վաղ դաշինքի ներկայացուցիչ Նարեկ Կարապետյանը հայտարարել էր, որ «Ուժեղ Հայաստան»-ը որոշում է կայացրել վերցնել ընտրությունների արդյունքներով ստացած մանդատները։

«Ուժեղ Հայաստան» դաշինքը ընտրություններին մասնակցել էր 199 թեկնածուներից բաղկացած ցուցակով։

Ընտրությունների արդյունքներով Ազգային ժողով են անցել երեք քաղաքական ուժեր՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Ուժեղ Հայաստան» դաշինքը և «Հայաստան» դաշինքը։ ՔՊ-ն նոր խորհրդարանում կունենա 64 մանդատ, «Ուժեղ Հայաստան» դաշինքը՝ 29, «Հայաստան» դաշինքը՝ 12 մանդատ։ 

Հայերեն English Русский

Հնդկաստանը հայտարարել է Սև ծովով հացահատիկի և էներգակիրների փոխադրման հարցով Ռուսաստանի և Ուկրաինայի հետ շփումների մասին

Երևանում մեկնարկել է Միջազգային առևտրի և ներդրումների եռօրյա ֆորումը

Ֆրանսիայում 1065 մարդ է տուժել բողոքի գործողությունների ընթացքում

ՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 108-րդն է

Էկոնոմիկայի նախարարը հայտարարել է Հայաստանի գյուղմթերքի ամբողջական իրացման մասին

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The Sun

«Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ը նոր հնարավորություններ է ստեղծում երկկողմ համագործակցության համար

Ազատազրկման դատապարտվելու դեպքում պատիժը կկրի Հայաստանում․ վարչապետը՝ ադրբեջանցի զինծառայողի հնարավոր դատապարտման մասին

Հունգարիան հանել է Եվրամիությանը Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության վերաբերյալ բանակցություններ սկսելու արգելքը․ լրատվամիջոց

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Վրաստանի մշակույթի նախարար Մայա Բիտաձեի հետ