Միացյալ Նահանգներ

Թրամփի վարչակազմը վերացնում է OpenAI-ի GPT-5.6-ի նկատմամբ սահմանափակումները. Axios

2 րոպեի ընթերցում

Թրամփի վարչակազմը վերացնում է OpenAI-ի GPT-5.6-ի նկատմամբ սահմանափակումները. Axios

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը OpenAI ընկերությանը թույլ է տվել առաջադեմ GPT-5.6 մոդելի թողարկումը լայն հանրության համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Axios-ին հայտնել է իրավիճակին ծանոթ աղբյուրը։

OpenAI-ը հուլիսի 7-ի ուշ երեկոյան հայտարարել է, որ GPT-5.6 առաջադեմ Sol մոդելը, ինչպես նաև ավելի ցածր մակարդակի Terra և Luna մոդելները, հրապարակային կերպով կթողարկվեն հուլիսի 9-ին։

OpenAI-ին GPT-5.6-ի՝ լայն հանրության համար թողարկման թույլտվությունը տրվել է ընկերության և կառավարության պաշտոնյաների միջև լրացուցիչ փորձարկումներից և հանդիպումներից հետո։

Աղբյուրը նշել է, որ փորձարկումն իրականացվել է Առևտրի նախարարության արհեստական ​​բանականության ստանդարտների և նորարարության կենտրոնի կողմից, ուր OpenAI-ը տեխնիկական փորձագետներ է ուղարկել, որոնք մնացել են Վաշինգտոնում՝ հնարավոր հարցերին պատասխանելու համար։

Թրամփի վարչակազմը հունիսին ստիպել էր OpenAI-ին GPT-5.6-ի փուլային թողարկում անցկացնել՝ նախնական հասանելիություն տրամադրելով միայն կառավարության կողմից հաստատված կազմակերպություններին։

OpenAI-ն այդ ժամանակ հայտարարեց, որ փուլ առ փուլ թողարկումն իրենց համար նախընտրելի չէ։

Վերջերս OpenAI-ը և Anthropic-ը ստիպված են եղել սահմանափակել իրենց ամենահզոր նոր մոդելների թողարկումը։ Հունիսին ԱՄՆ առևտրի նախարարությունը արգելեց օտարերկրացիների հասանելիությունը Anthropic-ի Mythos և Fable մոդելներին՝ ըստ էության ստիպելով դրանց դուրս գալ շուկայից։

Fable-ի նկատմամբ արգելքը չեղարկվեց անցյալ շաբաթ, իսկ հաճախորդների մուտքը վերականգնվեց դրանից մեկ օր անց։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում