Չինաստան

Չինաստանում սողանքի հետևանքով 21 մարդ է զոհվել

1 րոպեի ընթերցում

Չինաստանում սողանքի հետևանքով 21 մարդ է զոհվել

Չինաստանի Գանսուի նահանգում hուլիսի 7-ի առավոտյան տեղի ունեցած սողանքի հետևանքով զոհվել է 21 մարդ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը:

Միջադեպի հետևանքով 33 մարդ մնացել է փլվածքների տակ:  Ողջ մնացածներին և զոհվածներին արդեն դուրս են բերել: Յոթ մարդ վիրավորվել է, հինգը՝ չի տուժել: Արտակարգ պատահարը տեղի է ունեցել Լունան քաղաքում:

Իր հերթին, Xinhua գործակալությունը հաղորդում է, որ Գուանսի-Չժոունի ինքնավար շրջանում տեղատարափ անձրևների և հեղեղումների պատճառով 6 մարդ է զոհվել, 11-ն անհետ կորած են։ Տուժած տարածքներից 130 000 մարդ է տարհանվել։

Չինաստանում ամառն ավանդաբար ուղեկցվում է տեղատարափ անձրևներով, թայֆուններով, հեղեղումներով և երկրաբանական բնույթի աղետներով: 2025 թվականին Չինաստանում տարերային  աղետներից ուղիղ վնասը կազմել է 241,61 միլիարդ յուան ​​(34,5 միլիարդ դոլար): Բնական աղետների հետևանքով զոհվել կամ անհետ կորել է 763 մարդ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում