Հուլիսի 6-ի միջոցառումների անոնս

2 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

06 հուլիս,  2026           

ՀՀ նախարարություններ

ժամը 11։00-ին, Ներքին գործերի նախարարությունում (Նալբանդյան 130, Հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունում) տեղի կունենա մամուլի ասուլիս՝ հուլիսի 6-ից վարելու իրավունքի վերականգնման դիմումների և վարորդական վկայականների տրամադրման կարգում փոփոխությունների վերաբերյալ։

Բանախոսներ՝ ՆԳՆ իրավաբանական վարչության պետ Ռուսլան Մարանդյան և Պարեկային ծառայության պետի տեղակալ Արման Չիլինգարյան։

Զանգվածային լրատվամիջոցների գործընկերներին հրավիրում ենք լուսաբանման:

Խնդրում ենք ներկայանալ 15 րոպե շուտ։

Հարցերի դեպքում զանգահարել 011-56-02-63, 010-59-64-20 հեռախոսահամարներով:

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

Ժամը 18:30-ին «Հոլիդեյ Ինն» հյուրանոցում (Հանրապետության հրապարակ, Ամիրյան փողոց 2) «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամը հրավիրում է «Եվրոպական միությունը Հայաստանի համար. արժեքներ, վստահություն, բարեկեցություն» վերնագրով

վերլուծական փաստաթղթի ներկայացմանը։ Ողջույնի խոսք՝ «Քաղաքական երկխոսություն Հարավային Կովկաս» տարածաշրջանային ծրագրի ղեկավար, «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամ Յակոբ Վյոլենշտայն: Հայաստան-ԵՄ հարաբերությունները թևակոխել են որակապես նոր և առավել կառուցվածքային փուլ։ Քաղաքականության վերլուծական փաստաթուղթը կներկայացնի Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի կրթաթոշակառու, քաղաքական գիտությունների դոկտոր Սերգեյ Մինասյանը։ 

Մշակույթ

Ժամը 17:00-ին Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի «Թամանյան» ցուցասրահում /Կառավարական շենք N 3/ տեղի կունենա հայ մեծ ճարտարապետ Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակին նվիրված «Ջիմ Թորոսյան. գեղեցկության վարպետը» խորագրով ցուցահանդեսը: 374 10 524630:

Հայերեն

Կենսաբազմազանության պահպանումը պետք է դիտարկել նաև տնտեսական դիմակայունության և երկարաժամկետ անվտանգության համատեքստում.  Վահան Կոստանյան

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն պարզաբանել է ինքնասոսնձվող դրոշմանիշների հետ կապված խնդիրը

ԿԸՀ-ն ներկայացրել է առաջին տվյալները ՏԻՄ ընտրություններին ընտրողների մասնակցության վերաբերյալ

Ոստիկանության գվարդիայի ծառայողները մեքենայից գողություն կատարելու պահին ձերբակալել են 28-ամյա երիտասարդի

Գեղարքունիքի, Արարատի և Տավուշի մարզերի բնակավայրերում գործարկվելու են էլեկտրաշչակներ

ՀՀ շրջակա միջավայրի նախարարը COP17-ի շրջանակներում գենետիկական ռեսուրսների հասանելիությանը նվիրված աշխատաժողովի է մասնակցել

Միջազգային տնտեսական համագործակցությունը պետք է գործի բնության համար, այլ ոչ թե դրա դեմ. Արարատ Միրզոյան

ՀՀ 10 մարզի 21 համայնքում մեկնարկել է ՏԻՄ ընտրությունների քվեարկությունը

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում

Մեկնարկեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ը. Հայաստանի պատվիրակ Նարեն ելույթ կունենա 8-րդ համարի ներքո