Արտակարգ շոգի սպառնալիքի տակ է հայտնվել ԱՄՆ-ի մոտ 160 միլիոն բնակիչ. ABC News

1 րոպեի ընթերցում

Շուրջ 160 միլիոն ամերիկացիներ հայտնվել են արտակարգ շոգի սպառնալիքի տակ, որը հուլիսի 1-ից հաստատվել է ԱՄՆ-ի Միջին Արևմուտքի և Արևելյան ափի նահանգներում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ABC News հեռուստաալիքը:

Արտակարգ շոգի մասին նախազգուշացումներ են հայտարարվել 30 նահանգում: Այնպիսի քաղաքներում, ինչպիսիք են Բոստոնը, (Մասաչուսեթսի նահանգ), Վաշինգտոնը, Կանզաս Սիթին (Միսսուրիի նահանգ), Մեմֆիսը (Թենեսիի նահանգ), Նյու Յորքը (Նյու Յորքի նահանգ) և Ֆիլադելֆիան (Փենսիլվանիայի նահանգ), առաջիկա երեք օրերին ջերմաչափի սյունը կբարձրանա մինչև 42–45 աստիճան Ցելսիուս: Նահանգային իշխանությունները հայտարարել են վտանգի բարձր մակարդակ, խոշոր քաղաքներում կազմակերպվել են կենտրոններ օդորակման սենյակներով, որտեղ բնակիչները կարող են սպասել, մինչև շոգն անցնի:

Նշվում է, որ օդի անոմալ բարձր ջերմաստիճանները կարող են ստեղծել մեծ ռիսկեր բնակչության առողջության համար, ինչպես նաև մեծացնել էներգետիկ ենթակառուցվածքների բեռնվածությունը: Նախազգուշացման գոտիներում գտնվող բնակիչներին կոչ է արվում խուսափել դրսում երկարատև մնալուց, հեղուկներ շատ օգտագործել և հնարավորինս մնալ օդորակվող շենքերում:

Հայերեն Русский

ՀՀ ԶՈՒ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» գերժամանակակից հրետանային միջոցով

Պարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք մարդ տեղափոխվել է բժշկական կենտրոն

Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին

ՄԻՊ ներկայացուցիչը մասնակցել է Բռնության դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված իրազեկման հանդիպմանը

«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ

Թարգմանչական արվեստը՝ պատուհան դեպի այլ երկրներ. Հայաստանի գրողների միությունը Թարգմանչաց տոնը նշանավորեց «Կանթեղ» մրցանակաբաշխությամբ

Հոկտեմբերի 12-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 11-ի միջոցառումներ

Հունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդես

Գյումրիում կանցկացվի «Բանկերը և փոքր ու միջին բիզնեսը մեկ տեղում» էքսպոն