ՀՀ-ում նոր մեթոդաբանությամբ հնարավոր կլինի իրականացնել լաբորատոր կարողությունների ճշգրիտ գնահատում

3 րոպեի ընթերցում

ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հրավերով՝ Հայաստան է ժամանել Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության «Արդյունավետ անասնաբուժական ծառայություններ» ծրագրի «Կայուն լաբորատորիաներ» նախաձեռնության գնահատող խումբը։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տարածած հաղորդագրությունը։

«Դոկտոր Անդրե դե Օլիվեյրա Մենդոնսաի գլխավորությամբ՝ փորձագետների խումբն առաջիկա տասն օրերի ընթացքում կիրականացնի մեր երկրում գործող անասնաբուժական ծառայությունների և ՍԱՏՄ-ի ենթակա «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի լաբորատոր կարողությունների գնահատման աշխատանքները»,- նշված է հաղորդագրության մեջ:

Հյուրընկալելով գնահատող խմբին՝ Տեսչական մարմնի ղեկավար Տիգրան Պետրոսյանն ընդգծել է նախաձեռնության բացառիկ կարևորությունը Հայաստանի անասնաբուժական համակարգի արդիականացման ու միջազգային չափանիշներին համապատասխանեցման գործընթացում:

«Վստահ եմ, այն կնպաստի անասնաբուժական ծառայությունների հզորացմանը, լաբորատորիաների համապատասխանեցմանը միջազգային չափանիշներին և կենդանիների ու հանրային առողջության առավել արդյունավետ պաշտպանությանը»,-նշել է ՍԱՏՄ ղեկավարը։

Դոկտոր Անդրե դե Օլիվեյրա Մենդոնսան, ողջունելով հայկական կողմի կառուցողական մոտեցումը, հույս է հայտնել, որ իրենց կողմից առաջին անգամ կիրառվող նոր մեթոդաբանությամբ կկարողանան իրականացնել լաբորատոր կարողությունների ճշգրիտ գնահատում և նպաստել Հայաստանում անասնաբուժական ու լաբորատոր ծառայությունների, որակի կառավարման համակարգերի բարելավմանը, աջակցել երկարաժամկետ զարգացման ռազմավարություն մշակելու, ինչպես նաև անձնակազմի մասնագիտական կարողությունները զարգացնելու հարցերում:

«Արդյունավետ անասնաբուժական ծառայություններ» ծրագրի «Կայուն լաբորատորիաներ» նախաձեռնությունը նախատեսված է լաբորատորիաների կարողությունների գնահատմանը, լաբորատորիաների կայուն գործունեության ապահովմանը, ինչպես նաև ախտորոշման բարձրորակ համակարգի, որպես կենդանիների հիվանդությունների հայտնաբերման ու վերահսկման գործ ում կարևոր բաղադրիչի, զարգացմանը նպաստելու համար։

Հայերեն English Русский

Հայաստան է ժամանել Հնդկաստանի պաշտպանության քարտուղարը

ԵՄ-ին անդամակցելն այլևս Թուրքիայի առաջնահերթություններից չէ․ Էրդողան

Մեր կոմֆորտային և շատ հաճելի ամառը շարունակվում է․ Գագիկ Սուրենյան

Վարչապետը Կեչառիսի վանական համալիրում պատարագի է մասնակցել

Արսեն Թորոսյանը լողալով Սևանա լճի մի ափից մյուս ափն է անցել՝ հաղթահարելով գրեթե 6 կիլոմետր տարածություն

Հունգարիայում լեհական ավտոբուսի վթարի հետևանքով 12 մարդ է զոհվել

Լիբանանի վրա Իսրայելի շարունակվող հարձակումները մտահոգության լուրջ աղբյուր են Անկարայի համար․ Էրդողան

Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Եգիպտոսը կարող է միանալ Մեքքայի համաձայնագրին

ՀԱՊԿ-ում Հայաստանի մասնակցության հեռանկարների վերաբերյալ որոշումը պետք է կայացվի ողջամիտ ժամկետներում․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Ինդոնեզիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավելի քան 50 մարդ է զոհվել