ԱրարատԲանկի ՓՄՁ վարկային պորտֆելը 2025-ին աճ է գրանցել

3 րոպեի ընթերցում

ԱրարատԲանկը շարունակում է օգտագործել միջազգային եւ նորագույն լավագույն տեխնոլոգիաները՝ մրցունակ վարկային պրոդուկտներ առաջարկելով ՓՄՁ հաճախորդներին և նպաստելով Հայաստանի տնտեսության զարգացմանը։

Հունիսի 27-ը միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների օրն էր, որը ևս մեկ առիթ է անդրադառնալու մեր երկրի տնտեսության կառուցմանն ու բիզնեսների բարեկեցությանն ուղղված ոլորտի զարգացման արդյունքներին։

Իր ռազմավարությանը համահունչ՝ ԱրարատԲանկը շարունակում է ուշադրության կենտրոնում պահել ՓՄՁ վարկավորումը։ Մասնավորապես, 2025թ․-ին ԱրարատԲանկը ՓՄՁ ոլորտի ֆինանսավորմանն ուղղել է 11.6 մլրդ ՀՀ դրամ, որից կին տնտեսվարողներին տրամադրվել է 3,6 մլրդ ՀՀ դրամի չափով (2025-ին ՓՄՁ ոլորտին տրամադրված վարկերի 31%-ը), իսկ երիտասարդ տնտեսվարողներին՝ ավելի քան 1,4 մլրդ ՀՀ դրամի չափով վարկեր։

Հաճախորդներին մրցունակ պրոդուկտներ առաջարկելու քաղաքականության արդյունքում աճել է ՓՄՁ վարկերի պորտֆելը։

ՓՄՁ վարկային պորտֆելի ծավալը 2025-ին կազմել է 27.5 մլրդ ՀՀ դրամ՝ նախորդ տարվա համեմատ ապահովելով լրացուցիչ 4.2% աճ։

«Մենք աշխատում ենք մեր հաճախորդներին առաջարկել մրցունակ, ճկուն և նրանց բիզնեսի կարիքներին համապատասխան վարկային պրոդուկտներ։ Կարևորում ենք նաև հաճախորդին անհատական մոտեցում ցուցաբերելը, նրա յուրահատուկ կարիքներին և հուզող հարցերին համապատասխան լուծումներ առաջարկելն ու հետադարձ կապը։ Այս ամենի արդյունքում արձանագրել ենք ՓՄՁ վարկային պորտֆելի աճ։ Դա վկայում է մեր հաճախորդների վստահության և բանկի կողմից առաջարկվող լուծումների արդյունավետության մասին։ Այս համատեքստում Բանկը 2025թ.-ի նոյեմբերին գործարկեց նոր ակցիա, որի նպատակը հաճախորդներին առավել մատչելի ֆինանսական ռեսուրսների տրամադրումն էր՝ բիզնեսի զարգացման, ընդլայնման, ինչպես նաև այլ ֆինանսական կառույցներում գործող վարկային պարտավորությունների խմբավորման նպատակով»,- նշել է ԱրարատԲանկի ՓՄՁ վարկավորման բաժնի ղեկավար Արամ Բաղդասարյանը։

ԱրարատԲանկը, որպես ՓՄՁ ոլորտի վստահելի գործընկեր, շարունակելու է համալրել իր պրոդուկտները՝ ստեղծելով զարգացման նոր հնարավորություններ և նպաստելով կայուն տնտեսությանը։

ԱրարատԲանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից:

Հայերեն English

Երևանում անցկացվող COP17 համաժողովի վերջին պաշտոնական լիագումար նիստերն են ընթանում

Նարեկ Կարապետյանը երկարաժամկետ խաղաղության համար անհրաժեշտ է համարում երաշխիքներն ու տարածաշրջանային հավասարակշռությունը

Շրջակա միջավայրի պաշտպանությունը նաև մարդու իրավունքների պաշտպանության հարց է. Երևանում քննարկվել է դատական համակարգի դերը

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին

Մոսկվայի ուղղությամբ արձակվել են ամենամեծ թվով ԱԹՍ-ները վերջին երկու տարվա ընթացքում

Եկամուտների հայտարարագիր ներկայացնելուն մնացել են հաշված օրեր. ինչ պետք է իմանալ մինչև վերջնաժամկետը

Միրզոյանի՝ հանրաքվեով նոր Սահմանադրության մերժման դեպքում հրաժարականի առաջարկը համաձայնեցված չէ. ԱԺ նախագահ

Կենսաչափական փաստաթղթերի նոր համակարգը և վիզաների ազատականացման հեռանկարը

Կատարցի միջնորդները վերադարձել են Թեհրան՝ ԱՄՆ-Իրան բանակցությունները խթանելու նպատակով. Reuters

ԱԺ նախագահն ընդդիմությանն առաջարկել է աջակցել նոր Սահմանադրության հարցը հանրաքվեի դնելուն