Անքորիջում պայմանավորվածություններ չեն եղել, բայց քննարկվել են հակամարտության լուծման հնարավորությունները. Պուտին

3 րոպեի ընթերցում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ալյասկայի Անքորիջ քաղաքում 2025 թ. օգոստոսին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ տեղի ունեցած բանակցությունների ժամանակ պայմանավորվածություններ չեն եղել, փաստաթղթեր չեն ստորագրվել, սակայն քննարկվել են փոխզիջումներ և առաջարկներ՝ ուղղված ռուս-ուկրաինական հակամարտության լուծմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է «Վեստի» լրատվական ծառայության թղթակից Պավել Զարուբինի հետ հարցազրույցում։

Հակամարտության կարգավորման մասին խոսելիս ռուսաստանցի պաշտոնյաները հաճախ խոսում են «Անքորիջի ոգու» մասին։ Պավել Զարուբինի հետ հարցազրույցում Վլադիմիր Պուտինը փորձել է բացատրել, թե ինչ է դա նշանակում։

«Անքորիջում իսկապես որևէ պայմանավորվածություն չի եղել։ Անքորիջի ոգին, չնայած այն չի ամրագրվել որևէ պաշտոնական փաստաթղթում, ոչ ոք որևէ ստորագրություն չի դրել, սակայն Անքորիջում մենք քննարկել ենք որոշակի հնարավորություններ՝ ուղղված Ուկրաինայում ճգնաժամի ավարտին։ Եվ քննարկված փոխզիջումները հենց այն առաջարկներն էին, որոնք ամերիկյան կողմը մեզ ներկայացրել էր։ Մեզ խնդրել էին ընդունել ամերիկացի բանակցողների կողմից ձևակերպված փոխզիջումները։ Մենք մտածել ենք դրա մասին, և ոչ անմիջապես, բայց մենք եկանք Անքորիջ և ասացինք, որ համաձայն ենք», - ասել է Պուտինը՝ հավելելով, որ Մոսկվան ամերիկյան կողմից այլ դիրքորոշում չի լսել։

Հունիսի 25-ին ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն նույնպես հայտարարել էր, որ Ալյասկայում երկու նախագահների հանդիպման ժամանակ եղել են առաջարկներ, սակայն համաձայնություն չի եղել։

Ռուսաստանի նախագահը հավելել է, որ Կրեմլը սպասում է ԱՄՆ նախագահի ներկայացուցիչներ Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների Մոսկվա ժամանմանը՝ ռուս-ուկրաինական կարգավորման շուրջ երկխոսությունը շարունակելու համար։

Նա նաև ասել է, որ եթե գործը հասնի ռուս-ուկրաինական բանակցություններին, ապա հանդիպման վայր կարող է ծառայել Մինսկը։

Ռուսաստան

Ուկրաինայի հետ բանակցությունները կարող են անցկացվել Մինսկում. Պուտին

Պուտինը Զարուբինի հետ զրույցում անդրադարձել է նաև երկրում բենզինի և դիզելային վառելիքի հետ կապված խնդիրներին, որոնք պայմանավորված են նավթավերամշակման օբյեկտներին ուկրաինական հարվածներով։ Նա նշել է, որ որոշակի դժվարություններ կան, բայց իրավիճակը «կրիտիկական չէ»։

Ռուսաստան

Ռուսաստանի նախագահը ներքին շուկայում վառելիքի դեֆիցիտը որակել է «ոչ կրիտիկական»

Հայերեն Русский

ՍԴ-ում շարունակվում է ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությունը. դատավորները հարցեր են ուղղում կողմերին

Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում

Գեղարքունիքի մարզում մեկնարկեց ամառային զորակոչը

Պետական միջոցներով Ղարաբաղից տեղահանվածներն ամենաշատը բնակարաններ ձեռք են բերել Կոտայքում, Արմավիրում

ԲԸՏՄ-ն և ԵՊՀ-ն ընդլայնում են համագործակցությունը՝ համադրելով գիտական ներուժն ու տեսչական փորձը

Բուրկինա Ֆասոյի իշխանությունները Ֆրանսիային մեկ շաբաթ են տվել դեսպանատունը փակելու համար. Le Monde

«Դասարանից՝ ուղեծիր»․ Ucom-ի աջակցությամբ «Տիեզերք 1.0»-ը ներդրվում է Հայաստանի 15 դպրոցներում

ՀՀ անտառային և լեռնային մի շարք հատվածներում տեղադրվել են արջերի հնարավոր ներկայության մասին զգուշացնող ցուցանակներ

Էկոնոմիկայի նախարարությունն ամփոփաթերթով ներկայացրել է արտահանման խթանմանն ուղղված պետական ծրագրերը

Իրանն ու Օմանն անցկացրել են Հորմուզի նեղուցի հարցերով զբաղվող աշխատանքային խմբի առաջին նիստը