Ռուսաստան

Ռուսաստանի նախագահը ներքին շուկայում վառելիքի դեֆիցիտը որակել է «ոչ կրիտիկական»

2 րոպեի ընթերցում

Ռուսաստանի նախագահը ներքին շուկայում վառելիքի դեֆիցիտը որակել է «ոչ կրիտիկական»

Էներգետիկ ենթակառուցվածքներին հասցված հարվածների պատճառով ներքին շուկայում վառելիքի ներկայիս դեֆիցիտը կրիտիկական չէ։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ հավելելով, որ հարկավոր է ավելի արագ ավարտել նավթավերամշակման գործարանների վերանորոգումները, ապահովել նավթամթերքների ներմուծման ավելացումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է «Վեստի» լրատվական ծառայության թղթակից Պավել Զարուբինի հետ հարցազրույցում։

Լրագրողը հարց է ուղղել, թե որքան լուրջ վնաս են հասցնում հակառակորդի հարվածները էներգետիկ օբյեկտներին։

«Ինչ վերաբերում է ընդհանուր առմամբ խիստ կարևոր ենթակառուցվածքներին, մասնավորապես՝ էներգետիկ ենթակառուցվածքներին հասցված հարվածներին, ապա, իհարկե, այդ հարվածները խնդիրներ են ստեղծում։ Սա ակնհայտ է. մենք այժմ որոշակի դեֆիցիտ տեսնում ենք, բայց այն կրիտիկական չէ», - ասել է ՌԴ նախագահը։

«Այստեղ առկա է մի քանի խնդիր, որոնք մենք պետք է լուծենք: Մենք այժմ գործընկերների հետ քննարկել ենք դա։ Առաջին խնդիրը առավել պահանջված ՀՕՊ համակարգերի արտադրության արագ ու զգալի ավելացումն է։ Մշտապես կատարելագործել դրանք մարտական ​​գործողությունների վարման պահանջներին, կարևոր օբյեկտների պաշտպանությանը համապատասխան՝ հաշվի առնելով այն, թե ինչ է օգտագործում հակառակորդը, հաշվի առնելով այն, թե ինչ են նրանք ստանում այդ նույն Եվրոպայից։ Այդ բոլոր միջոցները մենք իրականում ունենք: Հարցը դրանց արտադրությունը մեծացնելու արագությունն է և մատակարարումները զորքերին կամ խիստ կարևոր օբյեկտների պաշտպանությունը», - հավելել է Պուտինը։

Ռուսաստանի մի քանի տասնյակ շրջաններում, այդ թվում՝ Մոսկվայում, բենզինի և դիզելային վառելիքի հետ կապված խնդիրներ են առաջացել, որը պայմանավորված է նավթավերամշակման օբյեկտներին ուկրաինական հարվածներով։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում