Չինաստանի հարավ-արևմուտքում երկրաշարժի հետևանքով 13 մարդ է տուժել
1 րոպեի ընթերցում

Չինաստանի հարավ-արևմտյան Սիչուանի նահանգի Գաոսյան գավառում տեղի ունեցած 5,5 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով տուժել է 13 մարդ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Xinhua գործակալությունը՝ հղում անելով տեղական իշխանություններին։
Նախնական տվյալների համաձայն՝ զոհեր չկան. բոլոր տուժածները թեթև վնասվածքներ են ստացել և տեղափոխվել հիվանդանոցներ։ 196 բնակիչ տարհանվել է, նրանց համար կազմակերպվել են ժամանակավոր կացարաններ։ Տարածաշրջանում շարունակվում են փրկարարական աշխատանքները, իրականացվում է հետևանքների գնահատում։
Չինաստանի սեյսմոլոգիական ցանցերի կենտրոնի տեղեկատվության համաձայն` ցնցումները տեղի են ունեցել հունիսի 29-ին, Պեկինի ժամանակով 00:12-ին: Էպիկենտրոնը գտնվել է 6 կիլոմետր խորության վրա։
Չինաստանի սեյսմոլոգիական վարչությունը սահմանել է երրորդ մակարդակի արտակարգ արձագանքման ռեժիմ։