Սպիտակ տունը հայտարարել է փախստականների ընդունումը դադարեցնելու մասին

2 րոպեի ընթերցում

Գերագույն դատարանի որոշմամբ ԱՄՆ-ն այլևս փախստականների չի ընդունի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի տեղակալ Սթիվեն Միլլերը։

«Ամերիկայի դռները լիովին փակ են ապաստան խնդրողների համար։ Մենք համաձայնություններ ենք ձեռք բերել, որ եթե դուք ապաստան եք ցանկանում, ապա մենք կգտնենք երկիր, որը պատրաստ է ընդունել ձեզ», - լրագրողներին ասել է Միլլերը՝ մեկնաբանելով Գերագույն դատարանի որոշումը։

Բացի այդ, Միլլերը «կեղծ» է որակել սահմանին ապաստան տրամադրելու մասին հայտարարությունները: Նրա խոսքով՝ շատ դեպքերում ապաստան խնդրողներն ԱՄՆ-ն են հասնում այլ երկրներով, և եթե ապաստան են ցանկանում, ապա նախ պետք է այդ երկրներում խնդրեն։

«Յուրաքանչյուր դեպքում դրանք կա՛մ հանցագործներ են, կա՛մ մարդիկ, որոնք օգուտներ են փնտրում, սոցիալական աջակցություն, տնտեսական աջակցություն փնտրող միգրանտներ են և այլն։ Նրանք գալիս են ընտանիքի անդամների հետ վերամիավորվելու և այլն։ Սակայն նրանց համար լավ լուրն այն է, որ կան այլ երկրներ, որոնք պատրաստ են ընդունել նրանց», - նշել է Սպիտակ տան պաշտոնյան։

Ավելի վաղ ԱՄՆ Գերագույն դատարանը որոշում էր ընդունել, որ ամերիկյան վարչակազմը կարող է չեղարկել Սիրիայից և Հայիթիից փախստականների համար ժամանակավոր պաշտպանության կարգավիճակը: Մեկ այլ որոշմամբ դատարանը սահմանել էր, որ ԱՄՆ-ի և Մեքսիկայի սահման ժամանող միգրանտներն իրավունք չունեն ապաստանի դիմում ներկայացնել այնքան ժամանակ, քանի դեռ չեն հատել Մեքսիկայի հետ սահմանը. այսպիսով, ամերիկացի սահմանապահները կարող են հենց սահմանին նրանց հետ ուղարկել։

Ինչպես նշում է The Washington Post-ը, սպասվում է, որ Գերագույն դատարանի որոշումը կազդի ոչ միայն Հայիթիի և Սիրիայի համայնքների վրա, այլև, հնարավոր է, կվերաբերի 17 երկրից ժամանած շուրջ 1,3 միլիոն միգրանտի, որոնք ունեն ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ:

Հայերեն Русский

ՀՀ ԶՈՒ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» գերժամանակակից հրետանային միջոցով

Պարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք մարդ տեղափոխվել է բժշկական կենտրոն

Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին

ՄԻՊ ներկայացուցիչը մասնակցել է Բռնության դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված իրազեկման հանդիպմանը

«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ

Թարգմանչական արվեստը՝ պատուհան դեպի այլ երկրներ. Հայաստանի գրողների միությունը Թարգմանչաց տոնը նշանավորեց «Կանթեղ» մրցանակաբաշխությամբ

Հոկտեմբերի 12-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 11-ի միջոցառումներ

Հունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդես

Գյումրիում կանցկացվի «Բանկերը և փոքր ու միջին բիզնեսը մեկ տեղում» էքսպոն