Միացյալ Նահանգներ

ԱՄՆ-ն հարվածել է ենթադրաբար թմրանյութեր փոխադրող հերթական նավին. կա 2 զոհ

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն հարվածել է ենթադրաբար թմրանյութեր փոխադրող հերթական նավին. կա 2 զոհ

Ամերիկացի զինվորականները հերթական հարվածն են հասցրել նավին, որը, ենթադրաբար, թմրանյութեր էր փոխադրում Կարիբյան ծովում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ԱՄՆ զինված ուժերի Հարավային հրամանատարությունը։

«Հետախուզությունը հաստատել է, որ նավն ընթանում էր Կարիբյան ծովում թմրամիջոցների մաքսանենգության հայտնի երթուղիներով և օգտագործվում էր թմրանյութերի ապօրինի շրջանառության համար», - ասվում է X-ում հրամանատարության հրապարակման մեջ։

Հարվածի հետևանքով երկու մարդ զոհվել է, վեցը ողջ է մնացել։

«Հարավային հրամանատարությունն անմիջապես այդ մասին տեղեկացրել է ԱՄՆ Առափնյա պահպանության ծառայությանը, որպեսզի ողջ մնացածների համար ակտիվացվի որոնողական-փրկարարական համակարգը», - նշվում է հաղորդագրության մեջ։

Ամերիկյան զանգվածային լրատվամիջոցների տվյալներով՝ 2025 թվականի աշնանը թմրանյութերի մաքսանենգության դեմ պայքարի նպատակով ենթադրաբար թմրավաճառների կողմից օգտագործվող նավակներին ամերիկյան հարվածներից զոհվել է ավելի քան 200 մարդ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում