Ճապոնիան և Միացյալ Նահանգները համատեղ զորավարժություններ են սկսել

1 րոպեի ընթերցում

Ճապոնիայի ինքնապաշտպանության ցամաքային ուժերը և ԱՄՆ ծովային հետևակի կորպուսը հունիսի 20-ին Կյուսյու կղզում և Օկինավա պրեֆեկտուրայի կղզիներում սկսել են Resolute Dragon 2026 («Վճռական վիշապ 2026») դաշտային վարժանքները, որոնք կտևեն 10 օր։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Mainichi Shimbun» թերթը։

Շուրջ 9500 ճապոնացի և ամերիկացի զինծառայողների մասնակցությամբ զորավարժությունների գլխավոր նպատակն է մշակել թշնամու ներխուժումից կղզիների պաշտպանության մարտավարություն։ Վարժանքներին ներգրավված են ցամաքային ուժերի ստորաբաժանումներ, նաև զրահատեխնիկա, օդուժ, դեսանտային նավեր, ինչպես նաև ափամերձ պաշտպանության ճապոնական հականավային հրթիռային համակարգեր։

Ճապոնիայի ինքնապաշտպանության ուժերի Արևմտյան բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Սեյձի Տորիումին Կումամոտո պրեֆեկտուրայի «Քենգուն» ճամբարում տեղի ունեցած զորավարժությունների բացման արարողության ժամանակ հայտարարել է, որ պաշտպանունակության դրսևորումը շատ կարևոր է Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման համար։

Հայերեն Русский

Զելենսկին անդրադարձել է իրեն Սպիտակ արծվի շքանշանից զրկելու՝ Լեհաստանի նախագահի որոշմանը

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,02 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Քիր Սթարմերը հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնից հրաժարական տալու մասին

Հանցավոր ծագում ունեցող 30 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե․ ՔԿ

Կոնգոյում Էբոլայով հիվանդացածների թիվը գերազանցել է 1000-ը

Կատարում բնական գազի գործարանում պայթյունի հետևանքով վիրավորվել է 54 մարդ, 18-ն անհետ կորել է

Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 9-րդ միջազգային կինոփառատոն. ծրագրերն ու առաջիկա անելիքները

ՍԴ 2 դատավոր չի մասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը

Աբելարդո դե լա Էսպրիելյան փոքր տարբերությամբ հաղթում է Կոլումբիայի նախագահական ընտրություններում

Լիբանանում իսրայելական հարվածների զոհերի թիվը գերազանցել է 4100-ը