Հայաստան

Հանրային հեռուստաընկերությունը հայտարարել է «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում Հայաստանը ներկայացնելու մրցույթի մասին

1 րոպեի ընթերցում

Հանրային հեռուստաընկերությունը հայտարարել է «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում Հայաստանը ներկայացնելու մրցույթի մասին

Հանրային հեռուստաընկերությունը հայտարարել է մրցույթ «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում Հայաստանը ներկայացնելու համար։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության քաղաքացի կամ ռեզիդենտ հանդիսացող այն երեխաները, որոնք 2026 թվականի հոկտեմբերի 24-ի դրությամբ կլինեն առնվազն 9, առավելագույնը՝ 14 տարեկան։ Լսուﬓերին կարող են դիﬔլ ինչպես սոլո կատարողներ, այնպես էլ դուետներ կամ խմբեր՝ ﬕնչ­ 6 մասնակցով։

Մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել լսուﬓերի առաջին փուլին ­ ներկայացնել նախընտրած երկու երգի քավր (cover) տարբերակ՝ կենդանի կատարմամբ։ Առաջին փուլը հաղթահարած մասնակիցները կհրավիրվեն երկրորդ փուլ, որի ընթացքում հայկական ­ ﬕջազգային պրոֆեսիոնալ ժյուրին, ինչպես նաև մասնագիտացված ֆոկուս խումբը կընտրեն հաղթողին։

Լսուﬓերին մասնակցելու համար անհրաժեշտ է ﬕնչ­ հունիսի 30-ը լրացնել հայտ՝ այցելելով պաշտոնական կայք՝ www.eurovision.am:

«Մանկական Եվրատեսիլ»-ը ոչ ﬕայն մրցույթ է, այլև­ բացառիկ հնարավորություն՝ ստեղծագործող ­ տաղանդավոր երեխաների համար իրենց ձայնը հասցնելու ﬕջազգային բեմ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում