Հայաստան

ՍԱՏՄ-ն կասեցրել է Լոռիում գործող պանրի արտադրամասի գործունեությունը

1 րոպեի ընթերցում

ՍԱՏՄ-ն կասեցրել է Լոռիում գործող պանրի արտադրամասի գործունեությունը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից անհատ ձեռնարկատեր Արմեն Պապյանին պատկանող պանրի արտադրամասում (Լոռու մարզ, գ․ Ուռուտ) իրականացված ստուգման ընթացքում պարզվել է, որ խախտվել են «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջները»։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՍԱՏՄ-ի տարածած հաղորդագրությունից, պանրի աղաջրային վաննան կառուցված չի եղել հիգիենայի պահանջները բավարարող նյութից, չի պահվել բարվոք վիճակում, ենթարկված է եղել քայքայամաշման (կոռոզիայի)։

Պանրի պատրաստման համար նախատեսված վաննայի շրջակայքի մետաղական հատակը ենթարկված է եղել քայքայամաշման, արտադրական շինության պատերի որոշ հատվածներ չեն ունեցել հարթ մակերևույթ, չեն պահվել նորոգ վիճակում, պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից։

Արտադրական շինության առաստաղի որոշ հատվածներ պատրաստված չեն եղել այնպես, որ կանխարգելվի կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը, մասնիկների թափվելու հնարավորությունը։

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է պանրի («Լոռի», «Չանախ») արտադրամասի արտադրական գործունեությունը:

Խախտումները վերացնելու համար սահմանվել է վերջնաժամկետ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում