Հայաստան

Իդրամը և Glovo-ն համագործակցության հուշագիր ստորագրեցին Բարսելոնայում

3 րոպեի ընթերցում

Իդրամը և Glovo-ն համագործակցության հուշագիր ստորագրեցին Բարսելոնայում

Glovo Retail Media Day 2026-ի շրջանակում Իդրամն ու Glovo-ն Բարսելոնա քաղաքում՝ Glovo ընկերության գլխամասային գրասենյակում, կնքել են համագործակցության հուշագիր, որի շրջանակում շուտով Glovo հավելվածում հնարավոր կլինի վճարումներ կատարել Idram&IDBank հավելվածի միջոցով՝ վճարման տարբերակ ընտրելով Իդրամը։

Համագործակցությունը նպատակ ունի հայ օգտատերերի համար ստեղծել ավելի հարմար, արագ և անվտանգ թվային փորձառություն՝ համատեղելով երկու ընկերությունների կայուն էկոհամակարգերը։

Նոր համագործակցության շրջանակում Իդրամի օգտատերերի համար հասանելի կլինեն Glovo հարթակի հատուկ առաջարկներն ու բացառիկ առավելությունները, իսկ երկու ընկերությունները միասին պարբերաբար կիրականացնեն տարբեր նախաձեռնություններ և արշավներ օգտատերերի համար։

Իդրամի կոմերցիոն տնօրեն Գրիգորի Յոլյանի խոսքով՝ այս համագործակցությունն արտացոլում է Հայաստանում նորարարական և հաճախորդակենտրոն թվային փորձառություններ ստեղծելու երկու ընկերությունների ընդհանուր տեսլականը․

«Իդրամում մենք միշտ ձգտում ենք մեր օգտատերերին առաջարկել ոչ միայն վճարային ծառայություններ, այլև ամբողջական և արժեք ստեղծող փորձառություններ։ Մեզ համար հատկապես կարևոր է, որ Հայաստանից դուրս գործող և միլիոնավոր օգտատերերի վստահությունը վայելող նման մեծ գործընկերն ընտրել է համագործակցել հենց Իդրամի հետ, և շուտով մեր օգտատերերը Glovo-ի հավելվածում վճարելիս կարող են վճարման տարբերակ ընտրել Իդրամը։ Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ հայկական թվային էկոհամակարգը զարգանում է և կարող է հետաքրքիր ու արժեքավոր համագործակցություններ ստեղծել միջազգային խաղացողների հետ»,- նշեց Գրիգորի Յոլյանը։

Glovo-ում ևս կարևորում են համագործակցության ռազմավարական նշանակությունը հայկական շուկայի համար․

«Glovo-ում մենք մշտապես փնտրում ենք ուղիներ՝ մեր հարթակն ավելի հասանելի, հարմար և շահավետ դարձնելու օգտատերերի համար։ Իդրամի հետ համագործակցությունը, որը Հայաստանում ամենավստահելի և լայնորեն օգտագործվող վճարային համակարգերից մեկն է, ռազմավարական քայլ է, որը թույլ կտա մեր հաճախորդներին առաջարկել ավելի մեծ արժեք։ Ուրախ ենք՝ մեկնարկելու այս համագործակցությունը և ստեղծելու իրական առավելություններ, բացառիկ արշավներ և անվտանգ ծառայություններ Հայաստանի օգտատերերի համար», - ասաց Glovo Armenia—ի գործող գլխավոր տնօրեն Թամար Գոճաօղլանեանը։

Համագործակցության արդյունքում ընկերությունները նախատեսում են տարվա ընթացքում իրականացնել մի շարք համատեղ նախաձեռնություններ՝ ուղղված հաճախորդների փորձառության բարելավմանն ու թվային ծառայությունների զարգացմանը Հայաստանում։

ԻԴՐԱՄ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում