Միացյալ Նահանգներ

ԱՄՆ ռազմաօդային ուժերը հերթական նավին են հարվածել Խաղաղ օվկիանոսում. կա 1 զոհ

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ ռազմաօդային ուժերը հերթական նավին են հարվածել Խաղաղ օվկիանոսում. կա 1 զոհ

Ամերիկացի զինվորականները Խաղաղ օվկիանոսի արևելյան մասում ավիահարված են հասցրել նավի, որն, ըստ ԱՄՆ հետախուզության տվյալների, թմրանյութեր էր տեղափոխում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է ԱՄՆ զինված ուժերի Հարավային հրամանատարությունը (SOUTHCOM):

«Համատեղ օպերատիվ խումբը հարված է հասցրել մի նավի, որը շահագործվում էր ահաբեկչական կազմակերպության կողմից: Հետախուզության տվյալներով՝ այն ընթանում էր Խաղաղ օվկիանոսի արևելքում թմրամաքսանենգության հայտնի երթուղով։ Գործողության ընթացքում թմրաահաբեկիչներից մեկը սպանվել է, երկուսը ողջ են մնացել», - ասվում է X-ում տարածված հաղորդագրության մեջ:

Միջադեպից հետո SOUTHCOM-ն ԱՄՆ առափնյա պահպանության ծառայությանն անմիջապես տեղեկացրել է ողջ մնացածների որոնման և փրկարարական համակարգն ակտիվացնելու անհրաժեշտության մասին։ Ամերիկյան ուժերը չեն տուժել։

2025 թ. սեպտեմբերից ի վեր ԱՄՆ-ն 64 հարված է հասցրել Կարիբյան ծովում և Խաղաղ օվկիանոսի արևելյան մասում ենթադրաբար թմրավաճառներին պատկանող նավերին, որոնցով, ըստ ամերիկյան հետախուզության, թմրանյութեր էին փոխադրվում: Հարվածների հետևանքով զոհվել է, ընդհանուր առմամբ, 208 մարդ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում