G7-ի առաջնորդները վերահաստատել են հանձնառությունը Հյուսիսային Կորեայի ապամիջուկայնացմանը

2 րոպեի ընթերցում

Մեծ յոթնյակի երկրները վերահաստատել են իրենց հանձնառությունը Հյուսիսային Կորեայի լիակատար ապամիջուկայնացմանը՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերին համապատասխան։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է Ֆրանսիայի Էվիան-լե-Բեն քաղաքում անցկացվող գագաթնաժողովի մասնակիցների տարածած համատեղ հայտարարության մեջ։

«Մենք խորը մտահոգություն ենք հայտնում Հյուսիսային Կորեայի միջուկային և բալիստիկ հրթիռների ծրագրերի վերաբերյալ և վերահաստատում ենք մեր հանձնառությունը Հյուսիսային Կորեայի լիակատար ապամիջուկայնացմանը՝ համաձայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի», - նշվում է համատեղ հայտարարության մեջ:

G7-ի ղեկավարները նաև վերահաստատել են «Հյուսիսային Կորեայի կողմից կրիպտոարժույթների գողության և կիբեռհանցագործությունների դեմ համատեղ պայքարի անհրաժեշտությունը»:

Հունիսի 14-ին Հյուսիսային Կորեայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն էր տարածել, որում ընդգծվում է, որ «ԿԺԴՀ-ի ապամիջուկայնացման հարցը վերջնականապես և անդառնալիորեն փակված է»։ Արտաքին գործերի նախարարությունը նաև շեշտել էր, որ երկրի՝ որպես միջուկային տերության կարգավիճակն անշրջելի է։

Մեծ յոթնյակի երկրների համատեղ հայտարարության մեջ նաև նշվում է օրենքի գերակայության վրա հիմնված «ազատ և բաց» Հնդկախաղաղօվկիանոսյան տարածաշրջանի կարևորությունը։ Ղեկավարները դեմ են արտահայտվել «Արևելաչինական և Հարավչինական ծովերում և Թայվանի նեղուցում ստատուս քվոն փոխելու ցանկացած միակողմանի ջանքի, հատկապես՝ ուժի կամ հարկադրանքի միջոցով»։

Համատեղ հայտարարության մեջ առանձին կետերով անդրադարձ է կատարվել նաև Մերձավոր Արևելքին և Ուկրաինային։

Հայերեն Русский

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն