Զելենսկին հայտնել է, որ Պուտինը մերժել է իր հրավերը՝ բանակցություններ վարելու G7-ի գագաթնաժողովի շրջանակում

2 րոպեի ընթերցում

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ առաջարկել է Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինին բանակցություններ վարել հունիսի 15-ից 17-ը Ֆրանսիայում անցկացվող Մեծ յոթնյակի երկրների գագաթնաժողովի շրջանակում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

«Մենք փոխանցեցինք ուղերձ, որ պատրաստ ենք հանդիպել Պուտինի հետ G7-ի գագաթնաժողովի ժամանակ, քանի որ այնտեղ կլինեն (ԱՄՆ նախագահ) Թրամփը և (Ֆրանսիայի նախագահ) Մակրոնը, այսինքն՝ եվրոպացիները գումարած Ամերիկան։ Կարծում եմ՝ սա բոլորը միասին հանդիպելու շատ լավ հնարավորություն է», - լրագրողներին ասել է Զելենսկին Կիև-Պեչորյան մայրավանք այցելության ժամանակ, որի տարածքում հրդեհ էր բռնկվել հարվածների պատճառով։

«Եվրոպան և Միացյալ Նահանգները համաձայն էին, բայց Ռուսաստանը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ պատրաստ չէ բանակցությունների», - հավելել է նա։

Հունիսի 4-ին Պուտինին ուղղված բաց նամակում Զելենսկին առաջարկել էր անձամբ հանդիպել և տեսակետ էր հայտնել, որ պատերազմը մեծացնում է Ռուսաստանի տնտեսության վրա բեռը։ Ի պատասխան՝ Պուտինը հայտարարեց, որ հանդիպման որևէ պատճառ չի տեսնում, և որ ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարվածները Ռուսաստանի համար տնտեսական սպառնալիք չեն ներկայացնում։

Ռուսաստան

Զելենսկին բաց նամակ է հղել Պուտինին՝ առաջարկելով դեմ առ դեմ հանդիպում անցկացնել

Հայերեն Русский

Flydubai-ի օդանավի կապիտանի վրա հարձակված երկրորդ օդաչուն դեռ ամռանն էր մտադրվել ինքնաթիռ զավթել. ԶԼՄ

Բելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողի

Հնդկաստանը հայտարարել է Սև ծովով հացահատիկի և էներգակիրների փոխադրման հարցով Ռուսաստանի և Ուկրաինայի հետ շփումների մասին

Երևանում մեկնարկել է Միջազգային առևտրի և ներդրումների եռօրյա ֆորումը

Ֆրանսիայում 1065 մարդ է տուժել բողոքի գործողությունների ընթացքում

ՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 108-րդն է

Էկոնոմիկայի նախարարը հայտարարել է Հայաստանի գյուղմթերքի ամբողջական իրացման մասին

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The Sun

«Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ը նոր հնարավորություններ է ստեղծում երկկողմ համագործակցության համար

Ազատազրկման դատապարտվելու դեպքում պատիժը կկրի Հայաստանում․ վարչապետը՝ ադրբեջանցի զինծառայողի հնարավոր դատապարտման մասին