Ամենամեծ սեփական ֆերմայով Երեմյան կաթնամթերքը նշում է տարեդարձը
1 րոպեի ընթերցում

Հայաստանի ամենամեծ սեփական ֆերմայի կաթից ստացվող Երեմյան կաթնամթերքը նշում է իր 6-ամյակը։ Պատմություն, որը ձգվում է սերմից սեղան և ապացուցում՝ Հայաստանում հնարավոր է արտադրել բարձրակարգ և միջազգային ստադարտացմամբ կաթնամթերք։
Մինչ օրս ընկերությունը ստացել է 28 մլն լիտր կաթ, մշակել տարեկան 1200 հեկտար հող, ստացել 50 հազար տոննա կեր, հիմնել 86 հազար քառակուսի մետր գյուղատնտեսական շինություն։
Երեմյան ֆերման գտնվում է Լոռու մարզի Տաշիր համայնքում, իսկ գործարանը՝ Երևանում, որտեղ արտադրվում են Երեմյան կաթնամթերքի 60-ից ավելի ապրանքատեսակները։ 2 հեկտար արտադրական տարածք՝ 2500 քմ պահեստային հատված, 1000 քմ սառնարանային տնտեսություն, 6000 քմ կաթի արտադրության գործարան, լաբորատորիաներ և R&D կենտրոն, օրական 150 հազար լիտր կաթի մշակման ներուժ։ Գործարանը գործում է FSSC 22000 սննդի անվտանգության միջազգային սերտիֆիկացմամբ, որը եզակի է Հայաստանում։
Ընկերությունը 2024 թվականին սահմանել է Գինես ռեկորդ, ստացել Հայաստանում եզակի Ա կարգի և մանկական կաթի վկայագրումներ, հեղինակել գյուտեր՝ ուտելի և ըմպելի չիչխանի յոգուրտները։
Կաթը սեր է, և Երեմյան կաթնամթերքն ուրախ է այն կիսել Ձեզ հետ ամեն օր։