Հայաստան

Evocabank-ն ու Wilco-ն ներկայացնում են բացառիկ համատեղ քարտ՝ Wilco-ի հաճախորդների համար

6 րոպեի ընթերցում

Evocabank-ն ու Wilco-ն ներկայացնում են բացառիկ համատեղ քարտ՝ Wilco-ի հաճախորդների համար

Նոր քարտը համատեղում է Evoca Visa Infinite-ի արտոնություններն ու Wilco-ի անհատականացված ֆինանսական փորձագիտությունը:

Evocabank-ը և Wilco կապիտալի կառավարման ընկերությունը հայտարարում են Visa Infinite դասի հատուկ թողարկման համատեղ քարտի ստեղծման մասին: Evocabank-ի կողմից սահմանափակ քանակով թողարկված այս քարտը համատեղում է բանկի արտոնություններն ու Wilco-ի կապիտալի կառավարման բարձրակարգ փորձառությունը՝ դարձնելով այն հաճախորդների առօրյա կյանքի անբաժանելի մասը: Քարտը կարող են ստանալ ինչպես Wilco-ի այն հաճախորդները, որոնք արդեն ունեն կամ կբացեն հաշիվ Evocabank-ում, այնպես էլ Evocabank-ի այն հաճախորդները, որոնք կբացեն ներդրումային հաշիվ Wilco-ում:

Այս քարտը նախատեսված է միջազգային կենսակերպ վարող հաճախորդների համար, ովքեր գնահատում են անհատականացված մոտեցումը և ցանկանում են ստանալ բանկային սպասարկումն ու կապիտալի կառավարումը՝ որպես մեկ անթերի փորձ։

Քարտապաններին հասանելի կլինի Evocabank-ի և Visa Infinite-ի արտոնությունների ողջ փաթեթը՝ առաջնահերթ մուտք աշխարհի տարբեր օդանավակայանների VIP սրահներ, ճամփորդական ընդլայնված ապահովագրություն, շուրջօրյա կոնսիերժ ծառայություն և պրեմիում բրենդների հատուկ առաջարկներ: Բացի այդ, այս բացառիկ թողարկման շրջանակում քարտապանները կստանան հնարավորություն Երևանի կենտրոնում գործնական և անձնական հանդիպումների համար օգտվելու Wilco-ի պրեմիում գրասենյակի հանդիպումների տարածքներից, ինչպես նաև կստանան lifestyle և ֆինանսական ոլորտների էքսկլյուզիվ միջոցառումների հրավերներ:

Որպես բացառիկ առավելություն՝ հաճախորդներին կտրամադրվի անվճար «wealth check»՝ Wilco-ի առաջատար փորձագետների կողմից ներդրումային պորտֆելի և ընդհանուր ֆինանսական վիճակի անհատական, խորքային գնահատում: Այն թույլ է տալիս բացահայտել արտաքուստ կայուն պորտֆելի թաքնված խոցելի կետերն ու չբացահայտված հնարավորությունները, որոնք առանցքային են կապիտալի երկարաժամկետ զարգացման համար: Ինչպես կանխարգելիչ բժշկական զննումը, այնպես էլ այս գնահատումն առավել արդյունավետ է վաղ փուլում իրականացնելիս. ժամանակին արված ախտորոշումը տալիս է գլխավոր առավելությունը՝ ռազմավարական քայլեր ձեռնարկելու հնարավորություն:

«Կապիտալի կառավարումը միայն ակտիվների հետ աշխատանքը չէ, այն ընդհանուր պատկերը հասկանալու մասին է: Մենք հաճախորդի ֆինանսական կյանքին նայում ենք համապարփակ՝ ուշադրություն դարձնելով այն բանին, թե ինչպես է նա ապրում, ծախսում, ճամփորդում ու կայացնում որոշումներ: Քանի որ առօրյա բանկինգն այս իրականության անբաժանելի մասն է, այս քարտը դարձավ մեր մոտեցման բնական արտացոլումը: Հայաստանի առաջատար բանկերից մեկի՝ Evocabank-ի հետ գործընկերությունը, որի հետ մեզ միավորում է ընդհանուր բաժնետերը, հրաշալի հնարավորություն տվեց այս փիլիսոփայությունը մարմնավորել շոշափելի, գործնական մակարդակում: Ունենալով միաժամանակյա հասանելիություն թե՛ պրեմիում բանկինգին և թե՛ կապիտալի պրոֆեսիոնալ կառավարմանը՝ հաճախորդն իր համար բացահայտում է սպասարկման սկզբունքորեն այլ մակարդակ», - նշել է Wilco-ի գլխավոր գործադիր տնօրեն Իրինա Բելիշևան։

«Evocabank-ում մենք հավատում ենք, որ ժամանակակից ֆինանսական լուծումները պետք է լինեն հարմար՝ միևնույն ժամանակ համապատասխանելով հաճախորդների կենսակերպին և երկարաժամկետ նպատակներին։ Այս նախագիծը միավորում է Evocabank-ի պրեմիում բանկային փորձառությունն ու Wilco-ի կապիտալի կառավարման պրոֆեսիոնալ փորձագիտությունը՝ ստեղծելով առաջարկ, որն արտացոլում է մեր հաճախորդների սպասումներն ու կարիքները»,- նշել է Evocabank-ի Վարչության նախագահ Կարեն Եղիազարյանը։

Քարտի գործողության ժամկետն է 5 տարի, իսկ սպասարկման միանվագ վճարը՝ գործողության ամբողջ ժամկետի համար 300,000 ՀՀ դրամ։

Քարտի սահմանափակ թողարկմանը միանալու պայմանները, մանրամասն տեղեկատվությունը և հայտի ձևը հասանելի են Wilco-ի պաշտոնական կայքում՝ https://wilco.am/am/card։

 Ընկերությունների մասին 

Wilco

Wilco-ն կապիտալի կառավարման ընկերություն է, որը ներդրումային ծառայություններ է մատուցում բարձր զուտ կարողություն ունեցող անհատներին (HNWI), ընտանեկան գրասենյակներին և կորպորատիվ հաճախորդներին: Wilco-ն վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։ 

Evocabank

Որպես Հայաստանում գրանցված առաջին առևտրային Բանկ՝ Evocabank-ը ոչ միայն մատուցում է արագ, հարմար և նորարարական բանկային ծառայություններ, այլ նաև խթանում է ժամանակակից բանկային մշակույթը։

Բանկը հատուկ ուշադրություն է դարձնում թվային պրոդուկտների և ծառայությունների զարգացմանը՝ ստեղծելով մի միջավայր, որտեղ ցանկացած ֆինանսական գործարք կարող է իրականացվել առանց Բանկ այցելելու՝ անմիջապես EvocaTOUCH հավելվածի միջոցով։

Բանկը կարևորում է փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) դերը Հայաստանում և ֆիզիկական անձանց ու ՓՄՁ-ներին տրամադրում է ժամանակակից թվային գործիքներ, գերարագ և ճկուն ֆինանսական լուծումներ, ինչպես նաև ոլորտի առաջատար մասնագետների կողմից անհատականացված աջակցություն։

Դրա մասին են վկայում հեղինակավոր միջազգային ամսագրերի և կազմակերպությունների կողմից ստացած բազմաթիվ մրցանակները, ինչպիսիք են՝ «Լավագույն բանկը Հայաստանում», «Լավագույն թվային բանկը Հայաստանում», «Լավագույն ՓՄՁ բանկը Հայաստանում», «Լավագույն բանկային հավելվածը Հայաստանում» և այլն։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում