Հարկադիր կատարողը՝ փոփոխվող աշխարհի առաջնագծում. նշվում է Հարկադիր կատարողների համաշխարհային օրը

2 րոպեի ընթերցում

Հունիսի 11-ին նշվում է Հարկադիր կատարողների 19-րդ համաշխարհային օրը։ Այս տարի այն կրում է «Հարկադիր կատարողը՝ փոփոխվող աշխարհի առաջնագծում» արդիական խորագիրը:

Հայաստանի գլխավոր հարկադիր կատարող Սիրո Ամիրխանյանն օրվա շչջանակում ուղերձով է հանդես եկել, որն «Արմենպրես»-ն ամբողջությամբ ներկայացնում է ստորև․

« Հարգելի՛ գործընկերներ,

Հարգելի՛ ծառայակիցներ,

Ժամանակակից աշխարհը մեզնից պահանջում է արագություն, ճշգրտություն և անընդհատ կատարելագործում: ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի շրջանակում մեր առջև հստակ նպատակ էր դրվել՝ արմատապես բարեփոխել հարկադիր կատարման համակարգը: Այսօր վստահորեն կարող ենք արձանագրել, որ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը ոչ միայն հետևում է այդ փոփոխություններին, այլև գտնվում է դրանց առաջնագծում՝ շնորհիվ համակարգի ամբողջական թվայնացման և նորագույն էլեկտրոնային գործիքների ներդրման։

Այս տոնական օրը ցանկանում եմ հատուկ երախտագիտություն հայտնել մեր միջազգային գործընկերներին և անձամբ Դատական կատարողների միջազգային միության UIHJ - Union Internationale des Huissiers de Justice նախագահ Մարկ Շմիցին ՝ մշտական աջակցության, փորձի փոխանակման և համագործակցության պատրաստակամության համար: Միջազգային առաջավոր փորձի տեղայնացումը և Միության հետ ամուր գործընկերային կապերը մեծապես նպաստում են Հայաստանում հարկադիր կատարման համակարգի արդիականացմանը և եվրոպականչափանիշներին համապատասխանեցմանը։ Մեր իրականացրած բարեփոխումները միտված են մեկ գլխավոր նպատակի՝ բարձրացնել կատարողական վարույթի արդյունավետությունը և առավելագույնս պաշտպանել քաղաքացիների ու պետության իրավունքները: Այս ուղղությամբ մեր արձանագրած հաջողություններն արդեն իսկ շոշափելի են։

Կրկին շնորհավորելով Դատական կատարողների միջազգային միության մեր գործընկերներին՝ ցանկանում եմ արդյունավետ շարունակական համագործակցություն։ Արդարությունը սկսվում է օրենքից, իրականացվում՝ հարկադիր կատարողի մասնակցությամբ»։

Հայերեն English

Ադրբեջանից Հայաստան կուղարկվի նավթամթերքի հերթական խմբաքանակը

«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի ևս մեկ թեկնածուի նկատմամբ կայացվել է կալանքի որոշում, հայտարարվել է հետախուզում

ԵՄ-ն առաջիկա գագաթնաժողովում կարող է հավանություն տալ Ուկրաինայի անդամակցության բանակցություններին. Կոստա

Թուրքիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում հաղթանակի առթիվ

Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի դեսպանները հանդիպել են ՌԴ փոխարտգործնախարարի հետ

Քաջարան քաղաքում փլուզվել է Ողջի գետի հարակից պատնեշը․ ավտոճանապարհը միակողմանի փակ է

Կանադան հայտարարել է, որ կշարունակի ռազմական օգնություն ցույց  տալ Ուկրաինային

«Նոա»-ն հավաք կանցկացնի Սլովենիայի Բրդո պրի Կրանյու և Մարիբոր քաղաքներում

Առնվազն 22 մարդ է զոհվել Պակիստանում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով

Պակիստանի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին