«Բարգավաճ Հայաստան»-ը գնալու է յուրաքանչյուր քաղաքացու ձայնի հետևից

2 րոպեի ընթերցում

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության համար կարևորագույն խնդիր է յուրաքանչյուր քաղաքացու քվեին տեր կանգնելը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԲՀԿ անդամ Արման Աբովյանը։

«Մենք մանդատակռիվ չենք անում, մենք հայտարարել ենք և վերահաստատում ենք, որ գնալու ենք մեր ընտրողների յուրաքանչյուր ձայնի հետևից։ Մեզ համար կարևոր է, եղել է, կա և մնում է այն մարդկանց վստահության քվեն, որը տրվել է մեր կուսակցությանը»,-ասաց նա։

Աբովյանին խոսքով՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը դիմել է Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ խորհրդարանական ընտրությունների քվեարկության արդյունքների վերահաշվարկ իրականացնելու հարցով։

«Մենք ԿԸՀ-ի հետ գտնվում ենք աշխատանքային գործընթացի մեջ»,-նշեց նա։

ԲՀԿ անդամ Էլինար Վարդանյանն էլ հավելեց, որ ԲՀԿ-ն այս պահին ուսումնասիրում է բոլոր հրապարակված տվյալները։ «Մենք սպասում ենք անճշտությունների ուղղմանը, ինչպես նաև պարզաբանմանը, թե ինչպես են այդ անճշտությունները տեղի ունեցել։ Անճշտությունները պետք է քննվեն այնքան արագ, որքան հնարավոր է, իսկ վերահաշվարկների համար կան ժամկետներ։ Այս ամենից հետո արդեն մենք կորոշենք մեր քայլերի հերթականությունը»,-նշեց Վարդանյանը։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում քվեարկության արդյունքների հրապարակման օնլայն համակարգով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հավաքած ձայները 4 տոկոս էին, ինչն անցողիկ շեմ է, սակայն ավելի ուշ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանի  ներկայացրած տվյալներից պարզ է դառնում, որ ԲՀԿ-ի ձայները 3,996 տոկոս են, հետևաբար, այս պահի դրությամբ կուսակցությունը չի հաղթահարում անցողիկ շեմը։ Այս պահին առկա տվյալներով՝ խորհրդարան է անցնում երեք քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Հայաստան» դաշինքը և «Ուժեղ Հայաստան» դաշինքը։

Հայերեն English Español Русский

Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր

Իրանի ու Եգիպտոսի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում վերջին զարգացումներն ու երկկողմ կապերը

ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան մտադիր են Հորմուզի նեղուցում նավագնացությունը պաշտպանելու համար կոալիցիա ստեղծել․ Axios

ՆԱՏՕ-ում հաստատել են Ռումինիայի օդային տարածքում ԱԹՍ-ի ոչնչացման մասին տեղեկությունները

ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչն ու Կատարի ռազմական ղեկավարությունը քննարկել են Պարսից ծոցում տիրող իրավիճակը

Քրեական ոստիկանները 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են թմրամիջոց

Իրանի ու Չինաստանի ԱԳ նախարարները հանդիպում են անցկացրել

Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ հրաժարվելու է ԱԺ-ում աշխատավարձ ստանալուց

«Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատի տնօրենը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մեղադրանքով․ ՔԿ

Դատարանը վերացրեց Դավիթ Ղազինյանի խափանման միջոց կալանքը