Քվեարկել եմ հանուն կայուն ապագայի և հավասարակշռված խաղաղության. Գուրգեն Սիմոնյան

3 րոպեի ընթերցում

Հայաստանի շնորհապետական կուսակցության վարչապետի թեկնածու Գուրգեն Սիմոնյանը հայտարարել է, որ քաղաքական ուժը պատրաստ է ընտրությունների ցանկացած արդյունքի, սակայն ակնկալիքները դրական են, և հնարավոր է լուրջ հաջողություն արձանագրել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ քվեարկությունից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Սիմոնյանը նշել է, որ կուսակցությունը ստեղծված չէ կարճաժամկետ քաղաքական նպատակների համար։

«Ինչպես միշտ, մենք կրկնում ենք հետևյալը, որ 3 սցենարին էլ մենք պատրաստ ենք, բայց ակնկալիքները բավականին դրական են։ Ես կարծում եմ, որ շատ մեծ հնարավորություն կա լուրջ հաջողություն արձանագրելու, որը կլինի նաև Հայաստանի հաջողությունը և հայ ժողովրդի հաջողությունը»,-ասել է նա։

Սիմոնյանի խոսքով՝ կուսակցությունը պատրաստ է թե՛ արտախորհրդարանական գործունեությանը, թե՛ խորհրդարանում ներկայացված լինելու, ինչպես նաև հաղթանակի սցենարին։

«Հայաստանի շնորհապետական կուսակցությունը չի ստեղծվել կարճաժամկետ, որ ինչ-որ շռնդալից հաջողության գա, և հաջողության չգալու պարագայում իր ակտուալությունը կորցնի։ Մենք թե՛ արտախորհրդարանական կարգավիճակում կարող ենք աշխատել, թե՛ խորհրդարան անցնելու պարագայում, և թե՛ հաղթանակի ենք մենք պատրաստ»,- նշել է նա։

Կուսակցության վարչապետի թեկնածուն հայտնել է, որ քվեարկել է հանուն կայուն ապագայի, հավասարակշռված խաղաղության և քաղաքացիների արժանապատիվ կյանքի։

«Քվեարկել ենք հանուն կայուն ապագայի, հանուն հավասարակշռված խաղաղության, հանուն արժանապատիվ առօրյայի և կենցաղի, որին մեր հանրությունն արժանի է»,-ասել է Սիմոնյանը։

Նա նաև ընդգծել է, որ Հայաստանը պետք է հաղթահարի հետխորհրդային անցյալի ժառանգությունը և շարունակաբար ամրապնդի իր ինքնիշխանությունը։

«Ժամանակն է առաջընթաց ունենալ հետխորհրդային անցյալից, հաշտվել և դառնալ զարգացող երկիր, դառնալ իրականում ինքնիշխանությունը օրեցօր ամրապնդող և ուժեղ Հայաստան»,- հայտարարել է նա։

Հայաստանում հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 18 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 16 կուսակցություն։ Ժամը 08։00-ից մեկնարկել է քվեարկությունը, որը կշարունակվի մինչև 20։00-ն։ Քվեարկության համար Հայաստանի ամբողջ տարածքում ձևավորվել է 2005 ընտրատեղամաս։ Ընտրությունները լուսաբանելու համար հավատարմագրվել է 71 լրատվամիջոց, դիտորդական առաքելություն կիրականացնեն 13 տեղական, 8 միջազգային կազմակերպություններ։

Հայերեն Русский

Գևորգ Պապոյանը Ծաղկաձորում մասնակցել է Ծաղկունյաց հրապարակի պաշտոնական վերաբացման հանդիսավոր արարողությանը

ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին. ԿԸՀ

Շիրակի ոստիկանները բացահայտել են Առափի գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնը մասամբ հայտնաբերվել է, մեկ անձ ձերբակալված է

Երևան-Կապան-Երևան թռիչքները սպասարկող օդանավը կանցնի կարճաժամկետ պլանային տեխնիկական սպասարկում

CITES կոնվենցիա. Հայաստանը կատարելագործում է վայրի կենդանիների և բույսերի առևտրի վերահսկողությունը

COP17-ն ամբողջ ակտիվությամբ մտել է իր ռիթմի մեջ. ՀՀ ՇՄ փոխնախարարն ամփոփել է համաժողովի առաջին շաբաթը

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին