Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

1 րոպեի ընթերցում

Մերձավոր Արևելքում ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հունիսի 5-ին հերքել է իրանական կողմի տարածած այն հաղորդագրությունը, որ ամերիկյան ռազմանավերը ստիպված են եղել լքել Օմանի ծոցը՝ Իրանի ուժերի հարձակման սպառնալիքի պատճառով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է CENTCOM-ը։ 

Ամերիկյան հրամանատարությունը կեղծ է որակել Իրանից հնչած այն պնդումը, որ իրանցիները նախազգուշական կրակ են բացել Օմանի ծոցում գտնվող ամերիկյան ռազմանավերի վրա՝ ստիպելով նահանջել դեպի Հնդկական օվկիանոս։

«Իրանական ուժերը չեն հարձակվել և կրակ չեն բացել ԱՄՆ ռազմանավերի վրա։ Դա կհամարվեր հրադադարի կոպիտ խախտում։ ԱՄՆ զինված ուժերը շարունակում են ազատորեն գործել տարածաշրջանային ջրերում՝ լիովին ապահովելով Իրանի դեմ շարունակվող շրջափակումը»,- նշված է CENTCOM-ի հաղորդագրությունում։

Հունիսի 5-ին Իրանի ռազմածովային ուժերի ներկայացուցիչները հայտարարել էին, որ հրթիռների և անօդաչու թռչող սարքերի նախազգուշական արձակումներ են կատարել Օմանի ծոցում գտնվող ամերիկյան ռազմանավերի ուղղությամբ՝ ԱՄՆ ռազմածովային ուժերին մեղադրելով առևտրային նավեր և նավթատարներ հետապնդելու և գրավելու համար։

 

Հայերեն Русский

Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից մատակարարումների խաթարումներով. Գևորգ Պապոյան

«Tour of Armenia»-ն`պատմական իրողություն․ մրցաշարի հաղթողը իտալացի Սիմոնե Ռականին է

Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին

Հայաստանում առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում սպասվում է առանց տեղումների եղանակ

Հրդեհ Երևանի Մոլդովական փողոցում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը

Հայ եղբայրները Գլենդելում փրկել են հրդեհվող ծերանոցի բոլոր բնակիչներին

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցում

Փաշինյանը խոստանում է Tour of Armenia հեծանվավազքի միջազգային մրցաշարը դարձնել ամենամյա

Կրեմլում չեն բացառել, որ Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ եռակողմ բանակցությունները կարող են վերսկսվել հոկտեմբերին