Բայդենի որդին հաջողության հնարավորություններ ունի 2028 թ. ընտրություններում. Թրամփ

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել է, որ իր նախորդ նախագահ Ջո Բայդենի որդին՝ Հանթեր Բայդենը կարող է հաջողություն ունենալ հաջորդ նախագահական մրցարշավի համար դեմոկրատական ​​թեկնածուի նախնական ընտրություններում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Fox News-ը։

«Կարող եմ ասել, որ նրա անցյալն այնքան էլ լավ չէ.... Կարծում եմ՝ Հանթերը կարող է լավ հանդես գալ», - Սպիտակ տանը լրագրողներին ասել է Թրամփը՝ խոսելով փրայմերիզում Բայդենի հեռանկարների մասին։

Թրամփը հայտարարել է, թե հնարավոր է համարում իրադարձությունների նման զարգացումը՝ հաշվի առնելով, թե ինչ այլ դեմոկրատ թեկնածուներ աջակցություն ունեն։

Ավելի վաղ Հանթեր Բայդենն ակնարկել էր Դեմոկրատական կուսակցության կողմից առաջադրվելու համար պայքարելու իր պատրաստակամության մասին։ Նա ուղղակիորեն չի ասել այդ մասին, բայց գործող փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հետ նախագահի պաշտոնի համար մրցելու հնարավորությունը մեկնաբանել է «Գնացինք» մեկնաբանությամբ։

Վերջերս հարցազրույցներից մեկում Հանթերը խոստովանել է, որ թմրամոլ է եղել, բայց 2019 թվականից ի վեր դադարեցրել է թմրանյութերի գործածումը։ Հանթեր Բայդենը դարձել է պատմության մեջ ԱՄՆ գործող նախագահի առաջին զավակը, որին քրեական մեղադրանք է առաջադրվել։ Ջո Բայդենը պաշտոնը թողնելուց առաջ ներում է շնորհել որդուն։

Հայերեն فارسی Русский

ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ հայ-ամերիկյան շրջանակային համաձայնագրի վավերացման նախագծին

ԱԳՄԱ նախարարն առաջարկում է նոր Սահմանադրության շուրջ քննարկում ունենալ համազգային ձևաչափով

COP17. Մաքսային վարչարարությունն ու կենսաբազմազանության հարցերը. ի՞նչ ծրագրեր են իրականացվում

Ռուսական դիզելային վառելիքով առաջին լցանավը ԱՄՆ կուղևորվի հոկտեմբերի 22-ին

Բուլղարիայում գնահատել են աշխատավայրերում ԱԲ-ի ներդրման հետ կապված վերափոխումները. BTA

Գիտական առաջընթացը և նոր տեխնոլոգիաները պետք է կիրառվեն հանուն խաղաղության․ Ժաննա Անդրեասյան

Միրզոյանին մտահոգում է ԹՐԻՓՓ-ի իրականացման գործընթացների տևողությունը

Ակբա բանկը հրապարակել է Կայուն զարգացման առաջին հաշվետվությունը

Արարատ Միրզոյանն անդրադարձել է Հայաստանի սահմանը հատած ադրբեջանցի հովվի մասին տեղեկություններին

COP17. Կանաչ ստանդարտներն ու մարզական կենտրոնները. Նազիկ Ավդալյանը խոսել է նոր նախագծի մասին