Նեպալցի լեռնագնացը Էվերեստ լեռան վրա վեց օր անհետ կորելուց հետո ողջ է մնացել

2 րոպեի ընթերցում

Վեց օր առաջ Էվերեստ լեռան վրա անհետ կորած նեպալցի լեռնագնացը ողջ է մնացել. նա կարողացել է հասնել բազային ճամբար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է France 24-ը։

Փորձառու լեռնագնաց Հիլարի Դավա Շերպան անհետացել էր աշխարհի ամենաբարձր լեռան՝ Էվերեստի վերին հատվածներում մայիսի 30-ի առավոտյան։

Նա հայտնաբերվել է հունիսի 4-ի առավոտյան բազային ճամբարի մոտ Սագարմաթայի աղտոտվածության վերահսկման կոմիտեի (SPCC) կողմից, որը նեպալական թիմ է և օգնում է Էվերեստի վրա երթուղիներ սահմանել և մաքրել մնացած թափոնները։

Որոնողափրկարարական աշխատանքները վերահսկող պաշտոնյան հայտնել է, որ նա սողալով իջնում էր ներքև։

Շերպային Կատմանդուի հիվանդանոց տեղափոխելու համար ուղղաթիռ է ուղարկվել։

Բրիտանացի լեռնագնաց Քրիս Թրալը պատմել է, որ մայիսի 29-ին, ժամը 17:00-ի սահմաններում, Շերպայի հետ հաջողությամբ բարձրացել է 8849 մետր բարձրությամբ գագաթը։ Թրալը նկարագրել է, թե ինչպես է մայիսի 30-ին սկսել իջնել մոտ 7950 մետր բարձրության վրա գտնվող «Չորրորդ ճամբարից», որը թթվածնի ցածր պարունակությամբ «մահվան գոտու» անմիջապես ներքևում է։ Նա ասել է, որ իջնելիս Շերպան կանգ է առել և իրեն ասել է շարունակել ճանապարհը։

Որոնողական խմբերը մեկնել են Շերպային գտնելու, սակայն նա ինքնուրույն իջել էր լեռից։

Ըստ տեղեկությունների՝ այս սեզոնին մահացել է առնվազն հինգ մարդ՝ երկու հնդիկ և երեք նեպալցի լեռնագնաց։

Նեպալցի պաշտոնյաների նախնական հաշվարկների համաձայն՝ այս սեզոնին Էվերեստի գագաթ է բարձրացել ավելի քան հազար լեռնագնաց՝ այդպիսով սեզոնը դարձնելով ամենածանրաբեռնվածը պատմության մեջ։

Հայերեն

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն